Խոհարար / մանղալի մասնագետ
Tumanyan Shaurma
Նկարագրություն
Թումանյան Շաուրման փնտրում է փորձառու և աշխատասեր մանղալի մասնագետների։
Պարտականություններ
- Պատրաստել շաուրմաները՝ պահպանելով ընկերության բաղադրատոմսերն ու չափանիշները
- Նախապատրաստել անհրաժեշտ հումքն ու բաղադրիչները
- Հետևել սննդի անվտանգության և հիգիենայի կանոններին
- Պահպանել աշխատավայրի մաքրությունն ու կարգուկանոնը
- Համագործակցել թիմի մյուս անդամների հետ՝ ապահովելով արագ և որակյալ սպասարկում
Պահանջներ
- Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
- Պատասխանատվության բարձր զգացում
- Արագ աշխատելու և սովորելու ցանկություն
- Թիմային աշխատանքի հմտություններ
- Բարեհամբույր և կարգապահ վերաբերմունք աշխատանքի նկատմամբ
Հավելյալ նշումներ
Մենք առաջարկում ենք`
-
Համեղ ընդմիջում
- Կայուն և պրոֆեսիոնալ աշխատանքային միջավայր
-
Վճարովի հանգիստ՝ ծննդյան օրվա կապակցությամբ
-
Սպորտդահլիճից օգտվելու շահավետ պայմաններ՝ ձեր և ձեր ընտանիքի անդամների համար
«Թումանյան Շաուրմա»- ն հիմնադրվել է 1998 թվականին: Առաջին մասնաճյուղը գործել է Թումանյան - Աբովյան փողոցների խաչմերուկում: Կարճ ժամանակ անց, դառնալով երևանցիների սիրելի վայրը, առաջ եկավ ընդլայնվելու անհրաժեշտություն: 2013 թվականին Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտաս 50/50 հասցեում, բացվեց «Թումանյան Շաուրմա»-ի երկրորդ մասնաճյուղը: 2015 թվականին Թումանյան 32 հասցեում գործող մասնաճյուղի երկրորդ հարկում բացվեց «Գրանդ Բուֆֆե»-ն, որտեղ մատուցվում են աղցաններ, ապուրներ և այլ տաք խորտիկներ: Կերակրացանկը մշտապես թարմացվում է: 2015 թվականին «Թումանյան Շաուրմա»-ի հերթական մասնաճյուղը բացվեց նաև «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում: Մնալով հավատարիմ ընդլայնման ռազմավարությանը` 2018 թվականին «Թումանյան Շաուրմա» արագ սննդի ցանցը բացեց ևս մեկ մասնաճյուղ Դավթաշեն վարչական շրջանում։ «Թումանյան Շաուրմա» արագ սննդի ցանցը շարունակելու է զարգացման իր ծրագիրը` նոր մասնաճյուղեր բացելով և մշտապես թարմացնելով կերակրացանկը: «Թումանյան Շաուրմա»` ավանդույթներ, որոնք թելադրում են առավելություններ: