
Խոհարար եվրոպական խոհանոցում
OMO Tea House and Restaurant
Նկարագրություն
📣 Աշխատանքի ենք հրավիրում խոհարարի՝ ՕՄՕ-ում։
Սիրում ես պատրաստե՞լ ժպիտով ու ներշնչմամբ։
Ունե՞ս ունիվերսալ հմտություններ և սեր դեպի եվրոպական խոհանոցը։
Մենք փնտրում ենք էներգիայով լի խոհարարի, ով սրտանց պատրաստում է՝ յուրաքանչյուր ուտեստին փոխանցելով իր ջերմությունն ու ոգևորությունը։
Պարտականություններ
- Մենյուի պատրաստում մեր ֆիրմային բաղադրատոմսերով՝ Նախաճաշեր, պիցցա, պաստա, աղցաններ, սենդվիչներ, նախուտեստներ և ավելին,
- Կիսաֆաբրիկատների պատրաստում, պահպանում, խնամք,
- Աշխատանք խոհանոցի տարբեր գոտիներում՝ արագ և մաքուր,
- Թիմային համագործակցություն՝ որակի ու մատուցման վերահսկմամբ։
Պահանջներ
- Ցանկալի տարիքը՝ 20-45 տարեկան,
- Առնվազն 1 տարվա փորձ խոհանոցում,
- Մաքրասիրություն, ճշտապահություն, կազմակերպվածություն,
- Գեղագիտական մատուցման և համային հավասարակշռության հմտություն,
- Ճկունություն և սովորելու պատրաստակամություն։
💡 Մենք առաջարկում ենք՝
- Ջերմ ու հյուրընկալ աշխատանքային մթնոլորտ,
- Հերթափոխային գրաֆիկ,
- Զարգացման և ինքնադրսևորման հնարավորություններ,
- Կորպորատիվ զեղչեր։🍰
Միացի՛ր ՕՄՕ-ի թիմին՝ այստեղ համով օրերը սկսվում են խոհանոցից 🍽️✨
OMO-ն յուրահատուկ թեյարան-ռեստորան է, որը համադրում է համեղ ուտեստները, ֆիրմային խմորեղենը, լավագույն թեյեր աշխարհի տարբեր անկյուններից և ջերմ հյուրընկալությունը։ Մենք ոգեշնչված ենք ճապոնական Omotenasi մշակույթից՝ ստեղծելով անկեղծ, հոգատար և սիրով լցված միջավայր մեր հյուրերի և թիմի համար։
Հասցե` Կոմիտաս 12/1,
OMO / Համ և Ջերմություն
Tea House / Patisserie / Kitchen / Wine house