Խոհարար
Talentus HR
Նկարագրություն
EM SHERIF CAFE-ն հրավիրում է աշխատանքի ԽՈՀԱՐԱՐՆԵՐԻ
Միջազգային հեղինակություն ունեցող լիբանանյան Em Sherif Cafe ռեստորանը փնտրում է փորձառու խոհարարների (ունիվերսալ)
Պարտականություններ
-
Տաք կամ սառը ուտեստների պատրաստում՝ ռեստորանի հաստատված բաղադրատոմսերին և ստանդարտներին համապատասխան։
-
Հումքի նախապատրաստում, մշակում և ճիշտ պահպանում։
-
Ուտեստների որակի, համի, մատուցման տեսքի և չափաբաժինների վերահսկում։
-
Խոհանոցային սարքավորումների և գործիքների ճիշտ ու անվտանգ օգտագործում։
-
Աշխատանքային տարածքի մաքրության և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանում։
-
Պատվերների ժամանակին և որակյալ պատրաստում։
-
Թիմի անդամների և խոհանոցի ղեկավարության հետ արդյունավետ համագործակցություն։
Պահանջներ
-
Խոհարարի աշխատանքային փորձ՝ նախընտրելի է ռեստորանային ոլորտում։
-
Տաք կամ սառը խոհանոցի պատրաստման տեխնոլոգիաների իմացություն։
-
Սննդամթերքի պահպանման և սննդի անվտանգության կանոնների իմացություն։
-
Արագ և ծանրաբեռնված աշխատանքային միջավայրում աշխատելու ունակություն։
-
Թիմային աշխատանքի հմտություններ։
-
Պատասխանատվություն, ճշտապահություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն։
-
Լիբանանյան կամ միջերկրածովյան խոհանոցի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքի վայր՝ Երևան, Em Sherif Cafe, Աբովյան 8
- Գրաֆիկ՝ շաբաթական 6 օր
- Հերթափոխ՝ 8 ժամ
- Աշխատավարձ՝ մրցունակ, քննարկվում է հարցազրույցի ընթացքում՝ կախված մասնագիտական փորձից և հմտություններից։
Միացե՛ք Em Sherif Cafe-ի թիմին և զարգացրե՛ք Ձեր մասնագիտական կարիերան միջազգային ռեստորանային միջավայրում։
Talentus HR-ը բիզնես խորհրդատվական և Մարդկային Ռեսուրսների կառավարման ծառայություններ մատուցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2022թ-ի Փետրվարի 22-ին:
«Talentus HR-ը» ստեղծում է գիտելիքահեն համայնք, որտեղ փոխվում են գործելակերպն ու մշակույթը՝ կերտելով նոր իրականություն Հայաստանի բիզնես ոլորտում։ Մենք նպատակ ունենք դառնալ տարածաշրջանում առաջատար ուժ, որը միավորում է մարդկանց, կազմակերպությունները և նորարարությունները՝ դեպի ապագայի հաջողություն։
Մենք նպատակ ունենք ստեղծել ազդեցիկ և նորարարական հարթակ, որը տրամադրում է առաջադեմ HR լուծումներ՝ օգնելով բիզնեսներին կառուցել ներգրավված, արդյունավետ և հաջողակ թիմեր։ «Talentus HR»-ը ձգտում է զարգացնել մարդկային ներուժը՝ կապելով տեղական և միջազգային շուկաները, խթանելով կրթությանը և նորարարությանը ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։
Մենք մշակում և մատուցում ենք HR ծառայություններ ցանկացած հաճախորդի համար:
Առաջարկվող ծառայություններն են`
- Թափուր հաստիքների համալրում
- ՄՌ աուդիտ
- ՄՌ համակարգերի մշակում և ներդրում (ուսուցում և զարգացում, տաղանդների կառավարում, իրավահաջորդության պլանավորում)
- Թիմակազմավորում
- Գործատուի բրենդի և կորպորատիվ մշակույթի առաջխաղացում
- Վերապատրաստումներ ըստ կարիքի գնահատման
- Վաճառքի խթանման մեխանիզմների մշակում
- Արտոնությունների փաթեթի մշակում
- KPI-ներ և OKR-ներ համակարգի մշակում
- Կադրային գործ
- Աշխատակիցների Onboarding and Offboarding
Համագործակցելով մեզ հետ՝ դուք ստանում եք լիարժեք աջակցություն, որը միտված է ձեր բիզնեսի բարելավմանը, աշխատակիցների ներգրավվածության աճին և ձեր թիմի արդյունավետության բարձրացմանը: