Get our free app. It won't take up space on your device

Խոհարար

PANE

Location: Arabkir, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level, Senior
Industry: Customer Support, Client Care, Restaurants, Food Services
Deadline:
11/9/2026

Նկարագրություն

Pane-ն փնտրում է տաք և սառը ուտեստների խոհարարների։

Պարտականություններ

  • Պատրաստել տաք և սառը ուտեստներ ըստ մենյուի և ղեկավարի հանձնարարության
  • Պահպանել սննդամթերքի որակն ու քանակը
  • Հետևել սանիտարական ծրագրով նախանշված ստանդարտներին
  • Կատարել աշխատանքի հետ կապված այլ պարտականություններ։

Պահանջներ

Աշխատանքային փորձ նվազագույնը 6 ամիս,
Թիմային աշխատանքի հմտություններ,
Մասնագիտական որակավորումը ցանկալի է,
Ճկունություն և արագ կողմնորոշվելու ունակություն,
Անվտանգության և հիգիենայի կանոնների գերազանց իմացություն:

Հավելյալ նշումներ

Մրցակցային աշխատավարձ,ճկուն աշխատանքային գրաֆիկ։

Հավելյալ նշումներ
Բոլոր հետաքրքրված և որակավորված թեկնածուները կարող են ուղարկել իրենց CV-ն կամ զանգահարել նշված հեռախոսահամարով։

PANE-ն մի վայր է, որտեղ կարևոր են ոչ միայն համեղ ուտեստներն ու որակյալ սպասարկումը, այլ նաև այն մթնոլորտը, որը ստեղծվում է մարդկանց շնորհիվ։ Մենք ձգտում ենք ստեղծել հարմարավետ և ջերմ միջավայր, որտեղ յուրաքանչյուր հյուր իրեն զգում է սպասված և գնահատված։
Մենք հավատում ենք, որ լավագույն արդյունքը ծնվում է այն թիմում, որտեղ կա փոխադարձ հարգանք, աջակցություն և միասին զարգանալու ցանկություն։ Մեզ համար կարևոր է ուշադրությունը մանրուքներին, հյուրերի նկատմամբ հոգատար վերաբերմունքը և աշխատանքի հանդեպ պատասխանատվությունը։ Մեր արտադրության հիմքում ֆրանսիական հացաբուլկեղենն է՝ պատրաստված երկարատև խմորման և ավանդական մեթոդների կիրառմամբ, ինչը հացին տալիս է իր առանձնահատուկ բույրը, կառուցվածքն ու համային խորությունը։ Առանձնահատուկ տեղ են զբաղեցնում նաև կարագային շերտավոր խմորից պատրաստվող կրուասանները, որոնք
ստեղծվում են բազմաշերտ մշակման և ճշգրիտ տեխնոլոգիական գործընթացների շնորհիվ։

Բացի հացաբուլկեղենից, մենք ներկայացնում ենք եվրոպական դասական դեսերտների ընտրանի՝ համադրելով նրբաճաշակ տեսքը և հավասարակշռված համերը։ Մեր նպատակը պարզապես արտադրանք ստեղծելը չէ, այլ այնպիսի համային փորձառություն փոխանցելը, որը հիշեցնում է եվրոպական հրուշակեղենի լավագույն ավանդույթները:

PANE-ում մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում նաև առաքման ծառայությանը՝ ապահովելով, որ յուրաքանչյուր պատվեր հասնի հյուրին նույն որակով և հոգատարությամբ։ Մենք օգտագործում ենք գեղեցիկ և հերմետիկ փաթեթավորում՝ պահպանելով ուտեստների տեսքն ու համը մինչև վերջին պահը։
Մենք համոզված ենք, որ հյուրընկալությունը պարզապես աշխատանք չէ, այլ մշակույթ, որը սկսվում է թիմից և փոխանցվում յուրաքանչյուր հյուրին։
Եթե սիրում եք մարդկանց հետ աշխատելը, գնահատում եք որակյալ ծառայությունը և ցանկանում եք լինել միասնական ու աջակցող թիմի մաս, ուրախ կլինենք տեսնել ձեզ Pane -ում:

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media