Խոհարար
Canapea Catering
Նկարագրություն
Եթե սիրում ես պատրաստել, պատասխանատու ես և ցանկանում ես աշխատել ակտիվ ու ընկերական միջավայրում՝ սպասում ենք քեզ մեր թիմում
Պարտականություններ
- Պիցցայի պատրաստում
- Աղցանների պատրաստում
- Սենդվիչների պատրաստում
- Խոհանոցի մաքրության և կարգուկանոնի պահպանում
- Ապրանքների ճիշտ օգտագործում և պահպանման կանոնների պահպանում
- Աշխատանք հաստատված բաղադրատոմսերի և ստանդարտների համաձայն
Պահանջներ
- Նմանատիպ աշխատանքային փորձը ցանկալի է
- Պատասխանատվություն և արագ աշխատելու ունակություն
- Մաքրասիրություն և կարգապահություն
- Թիմում աշխատելու ունակություն
- Սովորելու և զարգանալու ցանկություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ հերթափոխային (համաձայնեցվում է անմիջական ղեկավարի հետ), շաբաթական 5-6 օր (ներառյալ կիրակի), 1 կամ 2 օր հանգիստ։
Աշխատավարձը սկսած՝ 150,000–350,000 դրամ (կախված փորձից, հմտություններից և աշխատանքի արդյունավետությունից)։
«Canapea Catering»-ը արտագնա սննդային սպասարկման կազմակերպմամբ զբաղվող մասնագիտացած ընկերություն է, որն իրականացնում է միջոցառումների կազմակերպման, սննդի պատրաստման, ձևավորման, մատուցման և սպասարկման ծառայությունների շարք։
Մեր նպատակն է ստեղծել որակյալ արտագնա ռեստորանային ծառայություն և զարգացնել այն՝ ստեղծելով մաքսիմալ արդյունավետություն։ Սա թույլ կտա հասնել հաճախորդների լիարժեք գոհունակությանը, և նրանք ուրախությամբ կօգտվեն ծառայություններից՝ գիտակցական մակարդակում պատկերացնելով վճարի դիմաց ստացած սպասարկման որակի իրական արժեքը։
Մեզ համար չկա ոչ մի կոմպրոմիս սննդի որակի հաշվին. մենք համագործակցում ենք՝ օգտագործելով բացառապես որակյալ հումք։
Մեր մասնագետները մշտապես բարելավում են սպասարկումը՝ աշխատելով «լաբորատոր» ոճով. նորարարական լուծումների շարունակական փնտրտուքն ապահովում է նոր տեսականու պարբերական թարմացումը։