Խոհարար
V.A.S. GROUP LLC
Նկարագրություն
«Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին պատկանող, Խորենացի 6 հասցեում գործող ՎԱՍ Գաստրոմարկետին շտապ անհրաժեշտ է խոհարար։
Պարտականություններ
- Պատրաստել սառը և տաք ուտեստներ
- Պահպանել սննդի որակի և սանիտարահիգիենիկ նորմերը
- Հետևել աշխատանքային տարածքի մաքրությանը և կարգուկանոնին
- Ապահովել ուտեստների բարձր որակն ու տեսքը,
- Աշխատել խոհանոցային սարքավորումների հետ և հետևել դրանց ճիշտ շահագործմանը
Պահանջներ
- Մասնագիտական աշխատանքային փորձ
- Պատասխանատվության բարձր զգացում
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
- Կազմակերպվածություն և բարեխղճություն աշխատանքի նկատմամբ
«Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ» ընկերության նախապատմությունը սկիզբ է առնում դեռևս 1991թ.-ից` որպես մանրածախ առևտրով զբաղվող փոքր ընկերություն: Տարիների ընթացքում, արդյունավետ կառավարման արդյունքում, ընդլայնելով իր գործունեությունն, այսօր «Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ» -ը հանդիսանում սննդամթերք ներմուծող մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող առաջատար ընկություններից մեկը Հայաստանում, որն իր առաքելությունն է համարում սպառողին մշտապես ներկայացնել բարձրորակ և հասանելի պարենային ապրանքներ և ծառայություններ: