
Խոհանոցի աշխատակից - գանձապահ
Burger King
Նկարագրություն
Բուրգեր Քինգ ռեստորանների միջազգային ցանցը աշխատանքի է հրավիրում եռանդուն, աշխույժ և պատասխանատու անձանց, ովքեր ցանկանում են զարգանալ ոլորտում և դառնալ մեր մեծ ու ընկերական թիմի անդամ։
📌 Պարտականություններ
- Ուտեստների պատրաստում՝ համաձայն արագ սննդի միջազգային ստանդարտների՝ ապահովելով որակ և համային կայունություն,
- Թիմային համագործակցություն՝ հաճախորդներին բարձրակարգ սպասարկում և դրական փորձ ապահովելու համար,
- Սանիտարական նորմերի պահպանում՝ անվտանգ և մաքուր աշխատանքային միջավայր ստեղծելու նպատակով։
🔎 Պահանջներ
- Արագ կողմնորոշվելու ունակություն,
- Հայերեն և ռուսերեն լեզուների բանավոր հաղորդակցման հմտություն,
- Պատասխանատու, պարտաճանաչ և թիմային աշխատանքին պատրաստ լինել,
- Դրական մտածողություն և ժպտերես մոտեցում։
💡 Ինչու՞ ընտրել մեզ
- ✅ Ճկուն աշխատանքային գրաֆիկ,
- ✅ Մրցունակ աշխատավարձ,
- ✅ Անվճար սնունդ,
- ✅ Անվճար ուսուցում և մասնագիտական աճի հնարավորություն։
📌 Լրացուցիչ տեղեկություններ
- Աշխատանքային փորձը պարտադիր չէ՝ մենք պատրաստ ենք ուսուցանել,
- Աշխատանքային գրաֆիկ՝ 8 ժամյա հերթափոխ, շաբաթական 6 աշխատանքային օր, 1 հանգստյան օր,
‼️ Միացեք մեր թիմին և դարձեք Բուրգեր Քինգ ընտանիքի մի մասը! 🚀
1954թ Հիմնվել է Բուրգեր Քինգ Կազմակերպությունը։ Այդ ժամանակ է հիմնվել Հորթի մսի գրիլի վրա պատրաստման ավանդույթը հատուկ եղանակով,այդ թվում որակյալ բաղադրիչների և բարեհամբյուր սպասարկման ուղությունը։
Բուրգեր Քինգ Ռեստորանների ցանցը զբաղեցնում է առաջնային տեղերից մեկը աշխարհում արագ սննդի կետերի մեջ, որոնք մասնագիտացված են բուրգերների վրա։