
Խողովակաշարերի մոնտաժող / զոդող
SAF Team
Նկարագրություն
՛՛Սաֆ Թիմ՛՛ ընկերությանը պահանջվում է ջրագծերի մոնտաժման և զոդման աշխատանքներ իրականացնող աշխատակից։
Պարտականություններ
- Կատարել խողովակաշարերի չափման և կտրման աշխատանքներ,
- Կատարել հակահրդեհային խողովակաշարերի մոնտաժման աշխատանքներ,
- Կատարել հակահրդեհային ջրագծերի զոդման աշխատանքներ։
Պահանջներ
- Կրթությունը՝ մասնագիտական,
- Աշխատանքային փորձ՝ պարտադիր,
- Կարողանալ կատարել խողովակաշարերի կտրման, զոդման և մոնտաժման աշխատանքներ,
- Բարձր պատասխանատվության զգացում,
- Արագ կողմնորոշվելու և թիմակիցների հետ աշխատելու հմտություններ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից շաբաթ՝ 9:00-ից 18:00-ն։
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները։