Խնամքի բաժնի աշխատակից
Աստերիա
Աշխատանքային պարտականություններն են՝
- Հաճախորդներին կոսմետիկ միջոցների հատկանիշների, առանձնահատկությունների, կիրառման եղանակների վերաբերյալ խորհրդատվության ապահովում
- Ապրանքատեսականու գերազանց իմացություն և տեղեկատվության տրամադրում
- Արագ և որակյալ սպասարկում հաճախորդներին
- Ապրանքատեսականու ճիշտ դասավորվածության ապահովում
- Կոսմետիկ միջոցների վաճառքի գործընթացի խթանում
- Նոր հաճախորդների ներգրավում
Անհրաժեշտ հմտություններ են՝ - Բարձրագույն կամ միջին դեղագործական կամ բժշկական մասնագիտական կրթություն
- Գերազանց հաղորդակցման և ներկայացման հմտություններ
- Հաճախորդներին բարեհամբույր և քաղաքակիրթ սպասարկելու կարողություն
- Հայերենի գերազանց իմացություն (ռուսերենը և անգլերենը կդիտվի որպես առավելություն)
- Վաճառքի հմտություններ
- Բարձր պատասխանատվության զգացում և աշխատասիրություն
- Նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու, դասընթացներ անցնելու պատրաստակամություն
- Թիմում աշխատելու ունակություն
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել ուղարկելով իրենց ինքնակենսագրականը նշված էլ․ հասցեին։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 11 519070 հեռախոսահամարով։
Աստերիա դեղագործական ընկերությունը 2000 թվականից սկսած զբաղվում է դեղագործական և հարդեղագործական ապրանքների ներկրմամբ և վաճառքով։ Բացի այդ, Աստերիան մատուցում է դեղազգոնության, դեղերի պետական գրանցման, կենսաբանական ակտիվ սննդային հավելումների գրանցման, օծանելիքակոսմետիկական արտադրանքի գրանցման, դեղամիջոցների և հարդեղագործական ապրանքների մարկետինգային և առաջխաղացման ծառայություններ։
2011 թվականից ի վեր գործում է Աստերիա դեղատնային ցանցը, որը ևս մեկ քայլ մոտեցնում է մեզ դեպի մեր հաճախորդը։ Ներկայումս Աստերիա դեղատնային ցանցը ընդգրկում է 28 մասնաճյուղ: Մեզ հետ աշխատում են շուրջ 140 մասնագետներ։
Աստերիան առաջինն է հայաստանյան դեղագործական շուկայում, որի պատվերով արտադրվում են դեղեր Հարավային Կորեայում և Եվրոպական որոշ երկրներում, և արտադրված դեղերը բրենդավորվում են Աստերիա ապրանքանիշով:
Աստերիան հանդիսանում է Նովարտիս Ֆարմայի, ինչպես նաև մի շարք այլ եվրոպական ու հարավ կորեական կազմակերպությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Աստերիան համարվում է Հայաստանում առաջատար ընկերություն հակաբիոտիկների ոլորտում:
Աստերիան ընդգրկված է հայաստանյան խոշոր հարկ վճարողների ցանկում երկար տարիներ: