
Խմբային մարզիչ
Ակվատեկ համալիր
Նկարագրություն
Ակվատեկ մարզաառողջարարական համալիրում աշխատանքի են հրավիրվում փորձառու մարզիչներ/Body Pump, աէրոբիկա,AntiGravity/:
Աշխատանքային փորձը ինչպես նաև համապատասխան որակավորումները պարտադիր են:
Պարտականություններ
- մշակել վարժությունների անհատական ծրագիր, որը համապատասխանում է հաճախորդի ֆիզիկական կառուցվածքի բարելավմանը,
- շարունակաբար վերահսկել և օգնել հաճախորդներին, որպեսզի նրանք վարժությունները կատարեն ճիշտ ձևով,
- քննարկումներ անցկացնել հաճախորդների հետ, որոշել նրանց կարիքները,
Պահանջներ
- Համապատասխան որակավորումները պարտադիր են
- Աշխատանքային փորձը պարտադիր է
- Բարեհամբյուր վերաբերմունք հաճախորդների նկատմամբ
- 18 - 40 տարեկան
Հավելյալ նշումներ
Դիմելու համար ուղարկեք ռեզյումե կամ դիմեք նամակի միջոցով:
«Ակվատեկ» համալիրը Երևանում ստեղծված առաջին ժամանցային ջրայգին է՝ ֆիտնես ակումբով, SPA կենտրոնով ու հյուրանոցով, ինչը հնարավորություն է տալիս այցելել մեզ տարվա բոլոր եղանակներին և վայելել ջերմությունն ու ամառային շունչը: Մեր համալիրում ամեն ինչ նախատեսված է կատարյալ հանգստի համար: