
Խճողակ պատրաստող/куттеровщик և լցոնագործ/оператор шприца
Master Distribution LLC
Նկարագրություն
Մեր թիմը համալրման նպատակով փնտրում է մսամթերքի արտադրության մասնագետների՝ խճողակ պատրաստող/куттеровщик և լցոնագործ/оператор шприца:
Պարտականություններ
- Նախապատրաստում է տարրաները և խճողակի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչները:
- Խճողակի պատրաստման սարքի մեջ լցնում է բաղադրիչները ըստ հերթականության` բաղադրատոմսի համաձայն:
- Ապահովում է խճողակի պատրաստման համար անհրաժեշտ միջավայրի (ջերմաստիճան, խոնավություն և այլն) պահպանումը:
- Պատրաստի խճողակը տրամադրում է կշռող բանվորներին:
- Ապահովում է խճողակի պատրաստման համար անհրաժեշտ տարրաների և հաստոցների մաքրությունը:
- Իրականացնում է ապրանքատեսականու արտադրության համար անհրաժեշտ բնական և արհեստական թաղանթների թրջում, լվացում:
- Իրականացնում է թաղանթների կտրում և նախապատրաստում:
- Ներարկում է լցոնը համապատասխան ներարկիչի մեջ:
Պահանջներ
- միջնակարգ կամ միջին մասնագիտական կրթություն
- Մսամթերքի արտադրությունում պարտադիր աշխատանքային փորձով
- արագաշարժ, պատասխանատու, աշխատասեր
Հավելյալ նշումներ
Վեցօրյա աշխատանքային շաբաթ, 09:00-18:00, Բոլոր հետաքրքրված անձինք կարող են զանգահարել 094649125 ներքին 105 հեռախոսահամարով: