Խանութների ցանցի ղեկավար
Decora
Նկարագրություն
«Դեկորա Գրուպ» ընկերությունը հրավիրում է աշխատանքի խանութների ցանցի ղեկավարի։
Պարտականություններ
- «Դեկորա» խանութների բնականոն գործունեության կազմակերպում, վերահսկում,
- Վաճառքների պլանավորման գործընթացին մասնակցություն,
- Վաճառքների խթանմանն ուղղված միջոցառումների ձեռնարկում և համակարգում,
- Անձնակազմի միջև աշխատանքների բաշխում, անձնակազմի խրախուսման համակարգի ձևավորում, վերահսկում, անձնակազմի աշխատանքի չափանիշների սահմանում, վերահսկում, անձնակազմի ուսուցման և զարգացման խթանում,
- Խանութների աշխատանքի արդյունավետության վերահսկում և խթանում,
- Խանութների աշխատանքի և վաճառքների վերլուծություն, հաշվետվությունների կազմում և ներկայացում վերադասին։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է տնտեսագիտական, մարքեթինգի կամ հարակից այլ ուղղություններով,
- Վաճառքում աշխատանքային փորձ՝ նվազագույնը 5 տարի,
- Կահույքի ոլորտի իմացություն/ոլորտում աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն,
- Ղեկավարի պաշտոնում աշխատանքի փորձ՝ նվազագույնը 2 տարի,
- Առաջնորդության և կառավարման հմտություններ,
- Հայերենի վարժ տիրապետում, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Microsoft Office (Word, Excel) ծրագրերի լավ իմացություն, 1C-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Վերլուծական մտածողություն, հետևողականություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ,
- Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն և նպատակասլացություն։
Մեր մասին
Decora Group-ը հանդիսանում է տան վերանորոգման, կահավորման, բարձրակարգ կահույքի և կահավորման պարագաների ոլորտում միջազգային առաջատար ընկերությունների պաշտոնական
մատակարարը Հայաստանում: Ընկերությունը զբաղվում է նաև բարձրորակ ներքնակների և անկողնային պարագաների արտադրությամբ և արտահանմամբ:
Այսօր Decora Group-ը հայաստանյան շուկայում ներկայանում է Domus, Decora, Duson, Bardi խանութների ցանցով: Ընկերությունը վաճառք է իրականացնում ինչպես խանութ-սրահների,
այնպես էլ տարածաշրջանային վերավաճառողների մեծ ցանցի միջոցով:
Decora Group-ը համագործակցում է ավելի քան 90 ընկերությունների հետ Գերմանիայից, Իտալիայից, Իսպանիայից, Ավստրիայից, Լեհաստանից, ԱՄՆ-ից, ՉԺՀ-ից, ՌԴ-ից, ԱՊՀ և շատ այլ երկրներից:
Գործընկերների ցանկը օրեցօր ընդլայնվում է: Գործունեության 23 տարիների ընթացքում Decora Group-ը ձևավորել է յուրահատուկ գործելաոճ, հաստատել է շուկայում իր ուրույն դիրքը' սպառողին
առաջարկելով լայն տեսականի և բարձրորակ սպասարկում: