ԽԱՆՈՒԹ ՍՐԱՀԻ ՏՆՕՐԵՆ (ՎԱՆԱՁՈՐ)
AREX Co
Նկարագրություն
Խանութ սրահի գործառնական բոլոր պրոցեսների համակարգում և վերահսկողություն:
Պարտականություններ
- Խ/Ս-ի բնականոն աշխատանքի կազմակերպում և ապահովում,
- Խ/Ս-ում վաճառքի և սպասարկման գործընթացների իրականացման կազմակերպում և վերահսկողություն,
- Սրահում ապրանքների պատշաճ ցուցադրության և ներկայացման վերահսկողություն,
- Վաճառքների պլանի կատարում, Խ/Ս-ի անձնակազմի աշխատանքների կազմակերպում, կառավարում և վերահսկողություն,
- Ֆինանսական և նյութական պատասխանատվություն:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Համապատասխան փորձառություն վաճառքի ոլորտում (Խ/Ս-ի ղեկավար),
- Շինանյութի ոլորտում ունեցած փորձառությունը կդիտվի որպես առավելություն,
- MS Office- ի լավ իմացություն,
- Կառավարման հմտություններ,
- Վաճառքի հմտություններ:
ԹԵԿՆԱԾՈՒԻ ՆԿԱՐԱԳԻՐ
Փորձառու, Կառավարման զարգացած հմտություններով, վաճառքի գործընթացների գիտակ, էներգիայով լի, վաճառքի ոլորտում հաջողությունների հասնելու ամբիցիոզ նպատակներով, ճկուն:
Հավելյալ նշումներ
Հավաստիանալու համար, որ թեկնածուն կարդացել է աշխատանքի հայտարարությունը և գտնում է, որ համապատասխան է նշված պահանջներին` աշխատանքի համար դիմելիս նամակում հաստիքի անվան կողքին անհրաժեշտ է գրել հետևյալ կոդը` 888:
«AREX Co» Ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին։ Նպատակ ունենալով զբաղեցնել մրցակցային տեղ հայկական և միջազգային շուկաներում` մեր ընկերությունն արտադրում է շինարարական աշխատանքների և ինտերիերի ապահովման համար անհրաժեշտ բարձրորակ և գրավիչ արտադրանք՝ բարձրորակ կահույք, դռներ և պատուհաններ, ինչպես նաև տարբեր շինաշխատանքներում կիրառվող խողովակներ, մետաղյա կոնստրուկցիաներ։ Կիրառվող բարձրակարգ հումքով և արհեստավարժ մոտեցմամբ արտադրված արտադրանքը հավանության է արժանացել սպառողների կողմից։ «AREX Co»-ն առաջնորդվում է կորպորատիվ կառավարման բարձր ստանդարտներով և կարևորում է պրոֆեսիոնալ թիմի դերը բիզնեսի բոլոր գործընթացներում: Ընկերությունում ստեղծված են լավագույն և անվտանգ աշխատանքային պայմանները, աշխատողների համար ապահովված են` մրցունակ աշխատավարձեր, մասնագիտական աճ և զարգացում։