Get our free app. It won't take up space on your device

Խանութ սրահի պահեստի աշխատակից

SALI

City: Yerevan
Salary:
Monthly 120,000-155,000 ֏
Employment type: Full Time, Part Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level, Senior
Industry: Other
Students will also be considered
Deadline:
7/12/2025

Նկարագրություն

Երևան Մոլլում գտնվող SALI խանութ սրահում անհրաժեշտ է պահեստի աշխատակից։

Պարտականություններ

  • Իրականացնել պահեստում ապրանքների ընդունում և հանձնում,
  • Հետևել ապրանքների ճիշտ դասավորվածությանը,
  • Հետևել պահեստի մաքրությանը, բարեկարգմանը, ապրանքների պահպանման պայմաններին,
  • Կատարել մենեջերի կողմից հանձնարարված այլ անհրաժեշտ աշխատանքներ:

Պահանջներ

  • Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն,
  • Հաշվարկների իրականացնելու հմտություններ,
  • Արագաշարժություն, թիմում աշխատելու ունակություն,
  • Կարգապահություն և պատասխանատվություն,
  • Սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն,

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա՝ 6 կամ 7 ժամյա,

Աշխատավարձը՝ ֆիքսված և հավելյալ բոնուսներ:

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե։

Company օverview
SALI ընկերությունը հիմնադրվել է 1991 թ. օգոստոսին: SALI-ն Հայաստանի Հանրապետությունում լինելով տեղական արտադրող` իր խանութ-ցանցում ներկայացնում է միայն բնական կաշվից բարձրորակ տեսականի: Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում ներկայանում է սեփական արտադրությամբ, որն իր մեջ ներառում է բացառապես բնական կաշվից ձեռագործ տեսականի, ինչպես կոշիկների , այնպես էլ աքսեսուարների: Հատկանշական է այն փաստը, որ ընկերությունը պահպանելով կոշկագործության յուրահատկությունները 1991թ մինչ օրս զարգանում է և իր արժանի տեղն է զբաղեցնում միջազգային շուկայում, մասնակցելով բազմաթիվ ցուցադրությունների: SALI կոշիկի խանութ-սրահներն առաջարկում են տեղական և արտասահմանյան արտադրության որակյալ կոշիկներ և աքսեսուարներ, որոնք մշտապես համալրվում են նոր տեսականիով, պատրաստված են բնական կաշվից, ձեռքի աշխատանք են, իսկ գնված կոշիկները երաշխիքի մեջ են 120 օր: Ընդունվում են նաև անհատական պատվերներ: Այժմ SALI-ն Երևանում ներկայանում է բրենդային մեծ և հարմարավետ 6 խանութ-սրահներով, որտեղ հաճելի երաժշտության և բարեհամբույր սպասարկման ուղեկցությամբ յուրաքանչյուրը կարող է ընտրություն կատարել լայն տեսականուց՝ իր ոճին և ոտքին համապատասխան: Բացի հարմարավետ 5 խանութ-սրահներից SALI-ն հանրությանն է ներկայանում www.SALI.am օնլայն խանութով, որտեղից, առանց խանութ-սրահ այցելելու, ավելի քան 1500 նորաձև մոդելներից յուրաքանչյուրը կարող է ընտրել իրեն հետաքրքրող կոշիկները և աքսեսուարները, որոնք կառաքվեն անվճար Երևան քաղաքում: SALI-ն իր երկարամյա գործունեության ընթացքում ձեռք է բերել հավատարիմ հաճախորդների հզոր բանակ, դա է վկայում FACEBOOK սոցիալական ցանցում ավելի քան 170000 օգտատերերի առկայությունը: 2012 թ.«Տարվա լավագույն կոշիկի խանութների ցանց» անվանակարգում SALI-ն արժանացել է «Համազգային վստահություն» մրցանակին: 2013 թ.-ին SALI-ն համաժողովրդական քվեարկության և փորձագիտական եզրակացության արդյունքում արժանացել է «Կոշիկի ոլորտում շուկայի առաջատար» անվանակարգին: 2014 թ.-ին SALI կոշիկի խանութ-սրահների ցանցը, մասնակցելով «Երկրները մեկ հարկի տակ» ցուցահանդես-փառատոնին, արժանացել է «Լավագույն արտադրող ընկերություն» անվանակարգին: 2014 թ.-ին փորձագիտական գնահատման արդյունքում SALI կոշիկի խանութ-սրահների ցանցը ճանաչվել է <<Տեղական կոշիկի տարվա լավագույն արտադրող>> ընկերություն: 2014 թ-ին SALI կոշիկի խանութ-սրահների ցանցը փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է «Կոշիկի վաճառքի շուկայում նորարարական մոտեցման համար» անվանակոչմանը: 2016թ-ին SALI կոշիկի խանութ-սրահների ցանցը փորձագիտական գնահատման արդյունքում արժանացել է` Ժողովրդական ապրանքանիշ #1 «Կոշիկ» անվանակարգում: SALI-ն մշտապես ձգտում է կատարելության՝ միաժամանակ շարունակելով հայկական կոշկագործության հարուստ ավանդույթները՝ կոշիկի ստեղծման հիմքում դնելով հմուտ վարպետների ձեռքի աշխատանքը: SALI – արդեն փորձված որակ
See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media