
Store Manager-Levi's
Free Style Group
Պահանջվող որակավորումներն են՝
- Ռուսերենի և անգլերենի (պարտադիր) բազային իմացություն։
- Աշխատանքային փորձը նույն հաստիքում կամ ոլորտում առնվազն 3 տարի:
- Արդյունավետ հաղորդակցման հմտություններ հաճախորդների և գործընկերների հետ։
- Ինքնատիրապետման և էմոցիոնալ զսպվածության բարձր մակարդակ։
- Պատասխանատվության բարձր զգացում։
- Excel ծրագրի բազային իմացություն։
- Մանրածախ ոլորտում անհրաժեշտ KPI-ների իմացություն։
Աշխատանքային պարտականություններն են՝
- Աշխատել խանութում՝ թիմային միջավայրում։
- Հետևել սրահում ապրանքների ժամանակին համալրմանը, ճիշտ դասավորվածությանը:
- Հետևել խանութի կատարողականների իրականացմանը։
- Օրական կտրվածքով հետևել և բարելավել խանութի KPI-ները։
- Հավատարիմ լինել կազմակերպության վարած քաղաքականությանը և պահպանել սահմանված ընթացակարգերը:
- Ապահովել թիմի բարձր պրոֆեսիոնալ պատրաստվածությունը։
- Մասնակցել կազմակերպության կողմից կազմակերպվող բոլոր թրեյնինգներին և փոխանցել գիտելիքները խանութի աշխատակիցներին։
- Մասնակցել ապրանքների վաճառքի խթանմանը՝ ներկայացնելով նաև գովազդվող ապրանքները, տեղեկացնելով գործող զեղչային համակարգերի և ակցիաների մասին։
- Հանդես գալ առաջարկություններով, որոնք կարող են խթանել խանութի վաճառքները։
- Հետևել գնապիտակների առկայությանը, նրանց ճիշտ դասավորվածությանը։
- Ապահովել հաճախորդների սպասարկման բացառիկ վարվելակերպ՝ ելնելով հաճախորդը միշտ առաջնահերթ է սկզբունքից:
- Բացառել կոնֆլիկտային իրավիճակների առաջացումը աշխատակիցների միջև և ստեղծել բարիադրացիական և առողջ մրցակցային միջավայր։
- Հետևել խանութ սրահի դրամարկղի ելքերին և մուտքերին։
- Ներկայացնել շաբաթական և ամսական կտրվածքով հաշետվություններ։
Free Style ընկերությունը միջազգային ընկերություն է,որը հիմնադրվել է 2020 թվականին։ Ընկերությունը ներկայացնում է մի շարք աշխարհահռչակ բրենդներ ինչպիսիք են Levi's, Puma, Cole Haan, Jack&Jones, New Balance, Lee Wrangler, Match:
Մենք ունենք մասնաճյուղեր տարբեր առևտրի կենտրոններում(Dalma mall, Yerevan mall, Mega mall,Magic mall, Rio mall, metronom Shoping center) և հյուսիսային պողոտայում: