Խանութ Սրահի Մենեջեր
A.M.P GROUP
Industry:
Customer Support, Client Care
Deadline:
5/4/2024
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work schedule:
Six-day workweek
Work experience:
Mid level
Նկարագրություն
«AMP» ընկերությունը ներկայացնում է Carpisa, Geox և ECCO, Clarks հայտնի բրենդները Հայաստանում։ Իսկ 2021 թվականին ստեղծվեց Scarpe Multibrand խանութ-սրահը, որտեղ ներկայացված են աշխարհահռչակ Pepe Jeans, Rieker, Vagabond, Lotto, Xti, Greyder, Frau բրենդների կոշիկների տեսականին։
Պարտականություններ
- Օգնել խորհրադատու վաճառողներին զարգացնելու վաճառքի հմտությունները
- Անհրաժեշտության դեպքում օգնել գնորդին ապրանքի ընտրության հարցում, խորհրդատվություն տալ խանութում վաճառվող ապրանքների տեսականու, սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ ։
- Հետևել ապրանքների պահանջվող քանակի առկայությանը,
- Հետևել գնապիտակների առկայությանը, նրանց ճիշտ դասավորվածությանը։
- Մասնակցել ընկերության կողմից կազմակերպված ուսուցողական դասընթացներին և սեմինարներին և թեստավորմանը։
- Պլանավորել օրական, շաբաթական, ամսեկան և տարեկան թիրախային վաճառքները, նաև մոտիվացնել աշխատակիցներին՝ ապահովելու և գերազանցելու պլանավորված արդյունքները։
- Վերլուծել վաճառքի արդյունքները և ներկայացնել հաշվետվություններ։
Պահանջվող պայմաններ՝
- Աշխատանքային փորձ` ցանկալի է ղեկավարման, բրենդային խանութում-սրահում
- Բարձրագույն կամ թերի-բարձրագույն կրթություն
- Ռուսերենի և անգլերենի իմացություն
Պահանջներ
- Անկաշկանդ և ճկուն հաղորդակցման հմտություններ,
- MS Office-ի լավ իմացություն, հատկապես Excel-ի իմացություն,
- Պլանավորման, վերահսկման հմտություններ,
- Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
- Ընդգծված կազմակերպչական հմտություններ և բարձր պատասխանատվություն,
- Թիմային աշխատանքի ունակություն,
- Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու ունակություն,
- Նախաձեռնողականություն,
- Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
Հավելյալ նշումներ
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը նշված էլ. հասցեին։