Get our free app. It won't take up space on your device

Խանութ-սրահի տնօրեն (ք. Մարտունի)

Domus

Industry: Sales, Business Development, Customer Support, Client Care
Deadline: 6/18/2025
City: Martuni
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior

Նկարագրություն

«Դոմուս» խանութ-սրահների ցանցը աշխատանքի է հրավիրում խանութ-սրահի Գլխավոր Մենեջերի Մարտունի քաղաքում գտնվող Դոմուս խ/ս, ով կստանձնի խանութ-սրահի զարգացման և թիմի ղեկավարման պատասխանատվությունը։

Խանութ-սրահի գործունեության ոլորտ՝ շինանյութի, կահույքի, տեխնիկայի մանրածախ վաճառք:

Պարտականություններ

  • Կազմակերպել և վերահսկել խանութ-սրահի բացման/փակման և ամենօրյա գործընթացների պատշաճ իրականացումը,
  • Ապահովել խանութ-սրահի առևտրի պլանի կատարումը,
  • Մշակել համապատասխան միջոցառումներ վաճառքի և խանութ-սրահի աշխատանքների արդյունավետության բարձրացման և բարելավման նպատակով,
  • Վերահսկել խանութ-սրահի աշխատակիցների բնականոն աշխատանքը՝ պահպանելով Ընկերության կողմից սահմանված ներքին կարգապահական կանոններն ու նորմերը,
  • Ձեռնարկել համապատասխան միջոցառումներ աշխատակիցների հմտությունների զարգացման գործընթացները ապահովելու համար,
  • Հետևել աշխատանքային անվտանգության կանոնների պահպանմանը։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տեխնիկական, տնտեսագիտական կամ ֆինանսական ոլորտներում,
  • 4+ տարվա աշխատանքային փորձ մանրածախ առևտրի ոլորտում: Շինանյութի, կահույքի, տեխնիկայի վաճառքի կամ արտադրության ոլորտներում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • 2+ տարվա ղեկավարման փորձ առևտրի ոլորտում,
  • Ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է,
  • Համակարգչային գիտելիքներ, 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Կազմակերպչական և ղեկավարման հմտություններ,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Ճշտապահություն և ազնվություն,
  • Հաղորդակցման հմտություններ,
  • Թիմում աշխատելու ունակություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթ:

Company օverview
address
Number of employees
1001+
Phone
Phone
095105045

Դոմուս խանութ-սրահների ցանցն իր ֆորմատի մեջ միակն է Հայաստանում, քանի որ առաջարկում է ձեռք բերել վերանորոգման, կահավորման, ինչպես նաև կահույքի պատրաստման համար նախատեսված ամեն ինչ մեկ վայրից։ Դոմուսում առկա է այն ամենը, ինչը հնարավորություն կտա ստեղծել գեղեցիկ տուն՝ հարմար բյուջեով։ Դոմուսի առաքելությունն է տան բարեկարգումը դարձնել հեշտ, հարմար և հաճելի։ Դոմուսն առաջարկում է մատչելի գին ավելի քան 50 000 ապրանքատեսակների համար։

2022 թվականից սկսած Դոմուս խանութ-սրահների ցանցը ներկայանում է միանգամայն նոր կոնցեպտով և գնման նոր ձևաչափով. DIY, Do It Yourself, եվրոպական առաջատար ընկերությունների փորձը առաջին անգամ հսկայական ապրանքախմբով և մասշտաբներով ներկայացնում է Դոմուսը: Գնման այս նոր ձևաչափով Դոմուսը կենտրոնացնում է ապրանքները, որպեսզի Դուք կարողանաք լիարժեք կենտրոնանալ ձեր գնումների վրա:

Ընկերության նպատակն է ձևավորել գործունեության առավել զարգացած համակարգ` հիմնվելով եվրոպական առաջատար ընկերությունների լավագույն փորձի և սեփական տեսլականի վրա։

Գործունեության մի քանի տարիների ընթացքում Դոմուս խանութ-սրահների ցանցը հասցրել է վայելել բարձր հեղինակություն՝ բավարարելով վերանորոգման և կահավորման շուկայի բոլոր պահանջները։ Այդ տարիների ընթացքում մենք ձգտել ենք առավելագույնս զարգացնել գործունեության ոլորտը Հայաստանում և այսօր ունենք շոշափելի արդյունք. 7 հիպերմարկետ Երևանում և 5-ը՝ մարզերում, հանդիսանում ենք մի շարք համաշխարհային բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

See more
Benefits
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Business trips
Business trips
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media