Խանութ-սրահի բանվոր
"Barsis" LLC
Նկարագրություն
«Նոր Տուն» խանութների ցանցը աշխատանքի է հրավիրում խանութ-սրահի բանվորների (մինչև 35տ.)։
Հասցե՝ ք. Երևան, Նար-Դոս 112, Դավիթ Անհաղթ 21
Պարտականություններ
Պահեստավորման և դասավորվածության աշխատանքներ
Հավելյալ նշումներ
• Կնքվում է աշխատանքային պայմանագիր
• Տրամադրվում է ամենամյա հասանելի արձակուրդ
• Տրվում է աշխատավայրում առաջխաղացման հնարավորություն
Աշխատանքը 6-օրյա գրաֆիկով է:
Ընկերությունը հիմնադրվել է 1998թ.-ին՝ որպես «Բարս», այնուհետև՝ 2005թ.-ին, վերանվանվել է «Բարսիս»: 1998թ.-ին ընկերությունն ուներ ընդամենը մեկ խանութ, իսկ աշխատակազմը բաղկացած էր 12 հոգուց: Երկարատև աշխատանքի շնորհիվ այժմ «Բարսիս» ընկերության խանութների քանակը հասել է 29-ի, իսկ աշխատկազմը բաղկացած է 700 հոգուց, իսկ ընկերությունը հանդիսանում է խոշոր հարկատու։ Ընկերությունը միաժամանակ զբաղվում է շինարարական ապրանքների ներկրմամբ և վաճառքով. ներկրումն իրականացվում է աշխարհի տարբեր կետերից, մասնավորապես` Եվրոպայից ու Ասիայից: Լինելով մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող ընկերություն` «Բարսիս»-ը համագործակցում է ավելի քան 500 մեծածախ գնորդների ու խանութների հետ, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում: Բացի այդ, «Բարսիս» ընկերությունը իրականացնում է երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում: Իսկ ընկերության տրամադրության տակ գտնվող հսկայական պահեստային տարածքներն ու լոգիստիկայի զարգացած համակարգն օգնում են առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքը: