
Խաղասրահի աշխատակից / հրահանգիչ
Երևան մոլ
Industry:
Customer Support, Client Care, Entertainment
Deadline:
6/21/2025
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work experience:
Junior, Mid level
Նկարագրություն
Սիրու՞մ եք աշխատել երեխաների հետ, լինել մշտապես շարժման մեջ, այդ դեպքում միացի՛ր Նավապետ Քիդի թիմին:
Պարտականություններ
- Տրամադրել զվարճանքի կենտրոնի հաճախորդներին անհրաժեշտ ինֆորմացիա խաղասրահի և խաղերի վերաբերյալ,
- Ցուցաբերել հատուկ ուշադրություն և մոտեցում երեխաների նկատմամբ,
- Ուղղորդել երեխաներին խաղասարքերից օգտվելու ժամանակ,
- Տիրապետել և հետևել անվտանգության կանոններին,
- Ծանոթ լինել խաղահրապարակին և խաղերից օգտվելու կանոններին։
Պահանջներ
- Հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Երեխաների հետ հաղորդակցման ունակություն,
- Թիմային աշխատանքի հմտություններ,
- Սթրեսային իրավիճակների կառավարման կարողություն,
- Անգլերեն և ռուսերեն լեզուների մինիմալ իմացությունը ցանկալի է:
Հավելյալ նշումներ
Հերթափոխային աշխատանք։
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից-ուրբաթ՝ 16:00-22:00, շաբաթ-կիրակի 10:00-18:00 և 14:00-22:00։
Company օverview
Վայր, որտեղ շոփինգը վերածվում է տոնի:
Երևան Մոլը առևտրի և զվարճանքի առաջատար կենտրոն է Հայաստանում:
Երևան Մոլն ամեն օր հյուրընկալում է հազարավոր այցելուների ողջ Հայաստանից: Այստեղ տեղակայված են 200 բրենդային խանութներ, ներառյալ տարածաշրջանում ամենամեծ ZARA սրահը և Հայաստանում միակ Mango Man-ը:
Այցելիր Երևան Մոլ շոփինգը համադրելով համեղ սննդի և զվարճանքի հետ: Մեր հարկի տակ են գտնվում Հայաստանում ամենամեծ փակ զվարճանքի կենտրոնը՝ Նավապետ Քիդի գանձերի կղզին, և ամենբարձր որակի պատկեր և ձայն ապահովող KinoPark 4K կինոթատրոնը:
Երկրում առաջին և միակ Carrefour հիպերմարկետը ևս գտնվում է Երևան Մոլում, որը ներկայացնում է որակի և գնի լավագույն համադրությունը:
2016թ-ին Երևան Մոլը թողարկել է Հայաստանի մոլային շուկայում միակ հաճախորդների հավատարմության ծրագիրը՝ Ակումբային Քարտը, որը մոլի քարտապաններին հնարավորություն է տալիս գնումների դիմաց կուտակել միավորներ և դրանք փոխարինել նվերների հետ:
Երևան Մոլը բացվել է 2014 թվականին: Այն իր զբաղեցրած տարածքով և վարձակալների քանակով համարվում է երկրի ամենամեծ առևտրի և զվարճանքի կենտրոնը:
See more