Խաղասրահի աշխատակից
Homplex Hyper Mall
Նկարագրություն
Աշխատանք Alby Land խաղասրահում:
Սիրո՞ւմ ես ակտիվ միջավայր, երեխաների հետ շփվելը և ուզում ես աշխատել այնտեղ, որտեղ օրը լի է ժպիտներով։
Alby Land-ը հրավիրում է համալրելու իր թիմը՝ Խաղասրահի աշխատակից։
Պարտականություններ
- Հետևել երեխաների անվտանգ և հաճելի խաղին,
- Օգնել երեխաներին խաղային գոտիներում, երբ դրա կարիքը լինի,
- Պահպանել խաղասրահի կարգուկանոնը,
- Ստեղծել ջերմ և դրական մթնոլորտ փոքրիկ այցելուների համար։
Պահանջներ
- Պատասխանատու և ուշադիր անձնավորության,
- Բարեհամբույր և հաղորդակցվող մարդու,
- Արագ կողմնորոշվելու և իրավիճակներին արձագանքելու ունակությամբ,
- Համբերատար և երեխաների հետ աշխատելու սիրով։
Հավելյալ նշումներ
Ինչո՞ւ միանալ Alby Land-ին
- Ընկերական և երիտասարդ թիմ,
- Կայուն աշխատանք և ժամանակին վճարվող աշխատավարձ,
- Հարմարավետ և գեղեցիկ աշխատանքային միջավայր,
- Հնարավորություն դառնալու երեխաների ամենասիրելի խաղասրահի թիմակիցը։
Եթե կարծում ես, որ այս աշխատանքը հենց քեզ համար է, ուղարկիր քո ինքնակենսագրականը կամ կապ հաստատիր մեզ հետ։
- Հասցեն՝ Աշտարակի խճ․, գյուղ Պռոշյան , Գ․ Չաուշ 1/48
Homplex Mall-ը Երևանի ամենամեծ առևտրի և ժամանցի կենտրոններից մեկն է։ Մոլը հիմնականում մասնագիտացած է շինարարական, վերանորոգման, տան պարագաների և կենցաղային տեխնիկայի ոլորտում, ինչի շնորհիվ այն առաջնային վայր է նրանց համար, ովքեր ցանկանում են կառուցել կամ վերանարոգել իրենց տունը վերջին նորարարություններով և տեխնոլոգիաներով: