
Web Developer
Eldorado Armenia
Նկարագրություն
"Էլդորադո" խանութների ցանցը աշխատանքի է հրավիրում Web Developer-ի։
Մենք միավորում ենք կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի առաջատար համաշխարհային բրենդները մեկ հարկի տակ և փնտրում ենք Magento-ի իմացությամբ, փորձառու և նախաձեռնող Web Developer, ով իր փորձով ու գիտելիքներով կնպաստի մեր թվային հարթակների շարունակական կատարելագործմանը։
Պարտականություններ
- Magento պլատֆորմի հիման վրա վեբ լուծումների մշակում և տեխնիկական սպասարկում,
- Ծրագրավորման և տեխնիկական լուծումների մշակում PHP լեզվով՝ հիմնականում Magento և CodeIgniter ֆրեյմվորքներով,
- Մոդուլների և ֆունկցիոնալությունների ստեղծում OOP սկզբունքներով,
- Գործող վեբ լուծումների թարմացումներ, արդյունավետության մշտական գնահատում և բարելավում,
- Համագործակցություն թիմի, դիզայներների և մենեջերների հետ նախագծերի իրականացման բոլոր փուլերում։
Պահանջներ
- Պարտադիր է Magento 2 հարթակի հետ աշխատանքային փորձ (customization, theming, module development),
- Էլեկտրոնային առևտրի (e-commerce) համակարգերի մշակման փորձ,
- PHP-ի, OOP-ի, MySQL-ի և MVC ճարտարապետության խորացված իմացություն,
- Վեբ ինտերֆեյսների մշակման փորձ՝ HTML5, CSS3, JavaScript, jQuery,
- Խոսակցական անգլերեն (B1/B2 մակարդակ), ռուսերեն և հայերեն՝ գրավոր և բանավոր։
💼 Մենք առաջարկում ենք
- Մասնագիտական աճի և շարունակական ուսուցման հնարավորություն,
- ԱՆՎՃԱՐ առողջության ապահովագրություն,
- Հատուկ ԶԵՂՉ ընկերության ապրանքների վրա,
- Թիմային միջոցառումներ և գիտելիքների փոխանակման միջավայր,
- Պարգևատրման ծրագիր՝ հաջողված նախագծերի և լավ արդյունքների համար,
- Նորագույն տեխնոլոգիաների հետ աշխատանք,
- Հարմարավետ և ընկերական աշխատանքային միջավայր,
- Մրցունակ աշխատավարձ։
📨 Եթե պատրաստ եք միանալ ուժեղ թիմի և զարգանալ ժամանակակից վեբ տեխնոլոգիաների ուղղությամբ, ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը։
Մենք` հանդիսանալով խոշոր ներկրող և մանրածախ վաճառքի առաջատար, միավորում ենք կենցաղային տեխնիկայի, էլեկտրոնիկայի և տան համար նախատեսված առաջատար մի շարք ապրանքանիշերը մեկ հարկի տակ:
Մեր նպատակն է տրամադրել հաճախորդներին բարձրորակ ապրանքատեսականին, որը կապահովի հարմարավետություն և նորարարական լուծումներ առօրյայում։
Մենք առաջարկում են բարձրակարգ սպասարկում և բազմազան ապրանքներ՝ բավարարելով մեր հաճախորդների պահանջները և երաշխավորելով լավագույնը հենց Ձեր տան համար։
Հայաստանում այս պահին Ընկերությունն ունի 6 վաճառասրահ`
- ք. Երևան, Հյուսիսային պողոտա 1
- ք. Երևան, Գ. Նժդեհի 25/3
- ք. Երևան, Ավան, Աճառյան 33/4
- ք. Չարենցավան` Քոչարի 16/3
- ք. Էջմիածին, Թումանյան 0/10
- ք. Արմավիր, Շահումյան 50/2