Get our free app. It won't take up space on your device
Industry: Sales, Business Development, Customer Support, Client Care
Deadline: 5/28/2025
City: Yerevan
Employment type: Contract
Salary:
Monthly 180,000-200,000 ֏
Work schedule: Six-day workweek
Work experience: Junior, Mid level

Նկարագրություն

«ԷԼԵԿՏՐԻԿԱ ԳՌՈՒՊ» լուսավորության և հոսանքի մոնտաժման պարագաների մասնագիտացված խանութների ցանցը աշխատանքի է հրավիրում կրեատիվ, եռանդուն, պատասխանատու WB մենեջերի (օֆիսային աշխատանք)։

Եթե դուք ակտիվ և պատասխանատու եք, ապա մենք փնտրում ենք հենց ձեզ, ով մեր սկզբունքներին համապատասխան կիրականացնի հետևյալ պարտականությունները։

Պարտականություններ

  • WB-ում անձնական էջի վարում, ապրանքային քարտերի ստեղծում և բարելավում,
  • Տեսանելիության բարելավում բանալի բառերով,
  • Վաճառքի վերլուծություն, գների սահմանում,
  • Մրցակիցների վերլուծություն, քարտերի դիզայնի պատրաստում,
  • Ապրանքների հավաքագրում, առաքման կազմակերպում,
  • Տեղեկատվության ստուգում, խմբագրում, մոդերացիա,
  • Ընկերության էջի արդյունավետության բարձրացման համար առաջարկների եւ լուծումների ներկայացում,
  • WB-ի խթանման գործիքների օգտագործում։

Պահանջներ

  • WB մենեջերի աշխատանքային փորձը ցանկալի է,
  • WB գործիքակազմի լիարժեք տիրապետում,
  • MS Office-ի -ի և Google փաստաթղթերի իմացություն,
  • Ռուսերենի լավ իմացություն, անգլերենի իմացությունը ցանկալի է,
  • Նախաձեռնողականություն, կարգապահություն, աշխատասիրություն, ճկունություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկը՝ 6 օրյա։

Կարևոր է իմանալ նաև, որ նշված է մաքուր, վճարման ենթակա աշխատավարձը (հարկումից հետո)։

Company օverview
address
Number of employees
151-500
Phone
Phone
091980902

«Էլեկտրիկա Գռուպ» ՍՊԸ

«Էլեկտրիկա Գռուպ» ՍՊԸ գործունեությունը սկսել է 2009 թվականին՝ ունենալով արտադրական ուղղվածություն։ Որպես «Էլեկտրիկա» խանութ-սրահների ցանց սպառողներին հանդես ենք եկել ավելի ուշ։ Առաջին խանութ-սրահը բացվել է 2015 թվականի ապրիլի 1-ին, Երևանում և հիմա սպառողներին ներկայանում ենք 7 խանութ-սրահներով։ Նույն թվականին սկսվել են արտերկրներ արտահանումները՝ առաջինը հարևան Վրաստանի Հանրապետություն, հետո՝ Ռուսաստանի Դաշնություն։ Ընկերությունը զբաղվում է նաև ՀՀ տարածքում մեծածախ վաճառքով։

Ընկերությունը ներկայումս ունի 2 հիմնական ուղղվածություն՝ Լուսավորություն և Հոսանքի մոնտաժման պարագաներ։ Վերջին տարիներին զարկ ենք տվել սեփական ապրանքների արտադրությանը, որոնք սպառողներին ներկայանում են Electrica և EL Light ապրանքանիշերով։ Այս ամենի հետ մեկտեղ շարունակելով համագործակցությունը միջազգային բրենդների հետ: Լուսատեխնիկայի և Էլեկտրոմոնտաժային ապրանքների վաճառքով տեղական շուկայում առաջնային դիրքերում ենք։

Մենք զբաղվում ենք նաև ներկայացված ապրանքատեսակների երաշխիքային և ետերաշխիքային սպասարկումով, որն իրականացնում ենք մեր ընկերության կողմից ստեղծված սերվիս կենտրոնում։

Մեր խանութ-սրահներում սպասարկման գրավական է հանդիսանում սպասարկման բարձր որակն ու ազնվությունը, ինչպես նաև թիմի կողմից ստեղծվող ջերմ միջավայրը։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Business trips
Business trips
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Profile picture *
Profile picture is required
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media