
Որակի վերահսկող
MAQOOR
Նկարագրություն
«MAQOOR» չոր մաքրման և լվացքատան ծառայությունների ցանցն առաջարկում է Տեխնոլոգ/Որակի վերահսկողի աշխատանք։
Պարտականություններ
- Մաքրված հագուստի ստուգում: Մաքրված հագուստի վերջնական ստուգում՝ որակի չափանիշներին համապատասխանությունը հաստատելու նպատակով:
- Թերությունների հայտնաբերում : Եթե հայտնաբերվում են փոքր թերություններ կազմակերպել դրանց շտկումը :
- Փաթեթավորում: Մաքրված հագուստի պատշաճ և անվտանգ փաթեթավորում՝ առաքման համար պատրաստ լինելու նպատակով:
- Հետևել լվացքի սարքավորումների սպասարկմանը և վերանորոգմանը,
- Պարբերաբար զեկույցներ կազմել մաքրման պրոցեսների և որակի վերաբերյալ՝ ղեկավարությանը ներկայացնելու նպատակով:
- Հաստիքի պարտականություններից բխող այլ գործառույթներ։
Պահանջներ
- Նշված հաստիքում աշխատանքային փորձը ցանկալի է,
- Գործվածքների տեսակները տարբերակելու և մշակման համապատասխան մեթոդ ընտրելու ունակություն,
- Որակի վերահսկողության իրականացում,
- Ուշադրություն մանրուքներին,
- Պարտաճանաչություն և պատասխանատվության զգացում,
- Արագ սովորելու ունակություն,
- Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն,
- Միաժամանակ մի քանի գործառույթ իրականացնելու հմտություն։
Հավելյալ նշումներ
6-օրյա աշխատանքային շաբաթ, աշխ. ժամերը՝ 08.00 - 17.00
Աշխատանքի վայրը՝ Կենտրոն, Սայաթ-Նովա փողոց։
Եռամսյա վարձատրվող փորձաշրջան։
Հարցերի դեպքում զանգահարեք կազմակերպության էջում նշված հեռախոսահամարով։
Maqoor-ը չոր մաքրման ծառայությունների կենտրոն է, որն առաջարկում է բարձրորակ և հարմարավետ մաքրման ծառայություններ, անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին:
Մասնագիտացված մաքրման ծառայություններ են՝
- նուրբ գործվածքների մաքրում,
- բծերի հեռացում,
- կոշիկ, կաշվե իրերի մաքրում,
- արդուկում
Maqoor-ի կարևորագույն առավելություններից է էկոլոգիապես մաքուր մաքրման գործելակերպը. Ընկերությունն օգտագործում է ջրի զտման էկո համակարգ՝ ապահովելով հաճախորդների հագուստի մաքրումը՝ առանց շրջակա միջավայրին կամ առողջությանը վնաս պատճառելու։
Maqoor-ը պատրաստ է թեթևացնել ձեր առօրյա հոգսերը։