Get our free app. It won't take up space on your device

Որակի վերահսկման պատասխանատու

Prof Al LLC

Location: Yeghvard
Employment type: Full Time
Work experience: Mid level, Senior
Industry: Production, Operations, Engineering
Deadline:
9/16/2026

Նկարագրություն

«ՊՐՈՖ ԱԼ» ընկերությունը հրավիրում է իր թիմին միանալու Որակի վերահսկման պատասխանատուի՝ ապակու արտադրամասում, ով պատասխանատու կլինի արտադրական գործընթացի տարբեր փուլերում որակի վերահսկման և պատրաստի արտադրանքի սահմանված չափանիշների պահպանման համար։

Պարտականություններ

  • Կազմակերպել և իրականացնել հումքի և նյութերի մուտքային որակի վերահսկողություն։
  • Վերահսկել արտադրական գործընթացի համապատասխանությունը սահմանված տեխնոլոգիական պահանջներին։
  • Իրականացնել ապակու կտրման, հղկման, կոփման և հավաքման փուլերի որակի վերահսկողություն։
  • Ստուգել պատրաստի արտադրանքի համապատասխանությունը տեխնիկական գծագրերին, չափանիշներին և սահմանված թույլատրելի շեղումներին։
  • Իրականացնել ամենօրյա և պարբերական լաբորատոր փորձարկումներ՝ սահմանված ստանդարտներին համապատասխան։
  • Հայտնաբերել և առանձնացնել անորակ կամ անհամապատասխան արտադրանքը։
  • Վերլուծել խոտանների և անհամապատասխանությունների պատճառները և առաջարկել կանխարգելիչ ու շտկող միջոցառումներ։
  • Կազմել և վարել որակի անձնագրեր, թեստավորման արձանագրություններ և համապատասխան հաշվետվություններ։
  • Ապահովել որակի վերահսկման գործընթացների պատշաճ փաստաթղթավորումը։
  • Հաղորդակցվել միջազգային գործընկերների և որակի մասնագետների հետ՝ որակի ստանդարտների, պահանջների և արտադրական գործընթացների վերաբերյալ։

Պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական տեխնիկական կրթություն։
  • Աշխատանքային փորձ որակի վերահսկման, արտադրության կամ հարակից ոլորտում։
  • Արտադրական գործընթացների և որակի վերահսկման մեթոդների իմացություն։
  • Տեխնիկական գծագրեր կարդալու և վերլուծելու կարողություն։
  • Չափիչ սարքերով աշխատելու հմտություն՝ չափանշիչներ, միկրոմետրեր և այլ չափիչ գործիքներ։
  • Լաբորատոր սարքավորումների հետ աշխատելու կարողություն։
  • Թույլատրելի շեղումները և արտադրանքի տեխնիկական բնութագրերը ճիշտ գնահատելու կարողություն։
  • Բարձր պատասխանատվության զգացում և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
  • Վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման ունակություն։
  • Microsoft Office-ի իմացություն։
  • Հայերենի լավ իմացություն, անգլերենի՝ առնվազն B1 մակարդակ, իսկ ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Company օverview
address
Address
Հայաստան, 0088, Երևան Աջափնյակ, Գ-1 թաղամաս, Սիլիկյան նոր խճուղի, 1 շինություն
address
Number of employees
151-500
Phone
Phone
096999183

Մեր մասին

PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների և պատուհանների հայկական առաջատար արտադրողն է, հիմնադրվել է 2002 թ․-ի մարտի 19-ին։
Ավելի քան երկու տասնամյակ գործելով հայկական շուկայում՝ PROFAL-ն իրականացրել է 30․000 նախագիծ Հայաստանում և արտերկրում՝ համագործակցելով 10․000-ից ավելի տեղական և միջազգային գործընկերների հետ: Օգտագործելով միջազգային հանրահայտ ընկերությունների բարձրորակ հումքն ու կիրառելով գերժամանակակից սարքավորումները` PROFAL-ի թիմը դրանք համադրում է աշխատանքային բազմամյա փորձի ու յուրատիպ ոճի հետ։ Արդյունքում ստեղծվում է «Արտադրված է Հայաստանում» որակյալ արտադրանք, որը նոր նշաձող է սահմանում միջազգային շուկայում։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Free foreign language courses
Free foreign language courses
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Business trips
Business trips
Trainings
Trainings
Free parking
Free parking
Paid day-offs
Paid day-offs
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media