
Որակի վերահսկման մասնագետ (Արտադրական ոլորտ)
Maranik
Նկարագրություն
Մառանիկ ընկերությունը փնտրում է որակի վերահսկման մասնագետի, ով պատասխանատու է լինելու սննդի ոլորտում, ընկերության ապրանքատեսականու որակի վերահսկման և լաբորատոր փորձաքննությունների անցկացման համար։
Պարտականություններ
- Ներմուծվող կամ ձեռք բերվող հումքերի դասակարգում` ըստ համապատասխան ստանդարտների
- Պատրաստի արտադրանքի բացթողման չափանիշների և հսկողության սահմանում՝ ըստ խմբաքանակի բացթողման /քաշ, տեսք, որակ և այլն/
- Որակի հետ կապված բողոքներ և խնդիրներ առաջանալու դեպքում ուսումնասիրությունների իրականացում, խնդիրների բացահայտում և վերջիններիս լուծում
- Շուկայի և մրցակիցների ապրանքների որակի ուսումնասիրություն
- Մասնագիտական խորհրդատվության տրամադրում
Պահանջներ
- Համապատասխան բարձրագույն կրթություն
- MS Office-ի իմացություն
- Անգլերենի իմացություն
- Վերլուծողական մտածողություն
- Կազմակերպչական հմտություններ
«Մառանիկ» ընկերությունը հիմնադրվել է 2001թ.ին՝ առաջին անգամ հայրենական շուկայում հանդես գալով նոր որակի փաթեթավորված ձավարեղենով: «Մառանիկի» փաթեթավորված ձավարեղենը շատ արագ տարածում և ճանաչում ստացավ հայաստանյան սպառողի կողմից: Ընկերությունը, անընդհատ աշխատելով իր արտադրանքի որակի բարձրացման և տեսականու ընդլայնման վրա, այժմ սպառողին է ներկայանում վեց հիմնական ուղղություններով՝ ձավարեղեն, համեմունքներ, ալյուր, չիր-չարազեղեն, սուրճ ու մակարոնեղեն: