Որակի վերահսկման մասնագետ
AAB Construction
Նկարագրություն
AAB construction ընկերությունը աշխատանքի է հրավիրում որակի վերահսկման մասնագետի (ՀՀ մարզերում), ով կապահովի շինարարական աշխատանքների համապատասխանությունը սահմանված նորմերին, տեխնիկական պայմաններին և նախագծային պահանջներին։
Պարտականություններ
- Շինարարական աշխատանքների որակի մշտադիտարկում և վերահսկում,
- Նյութերի և կատարված աշխատանքների ստուգում,
- Անհամապատասխանությունների բացահայտում, և վերացման գործընթացի վերահսկում,
- Թեստավորման, չափագրումների և լաբորատոր փորձարկումների կազմակերպում:
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
- Շինարարական նորմերի և տեխնիկական ստանդարտների իմացություն,
- Հաղորդակցման և խնդիրների լուծման ունակություն,
- Պարտաճանաչություն,
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական։
AAB Construction is a construction company with 19 years of experience in Armenian and Georgian markets.
2006 թվականին հիմնադրվեց AAB Construction ընկերությունը։ Մեծ հեռանկարներ ունեցող երկար ճանապարհը սկսվեց ասֆալտապատման փոքրածավալ ծրագրից։
Մեր գերնպատակն է բարելավել մարդկանց կյանքը։ Որակյալ, երկարակյաց ճանապարհները լուծում են բազմաթիվ խնդիրներ, նպաստում տնտեսության զարգացմանը և ստեղծում առաջխաղացման համար բարենպաստ պայմաններ անհատական և գլոբալ մակարդակում:
Մենք կառուցում ենք մարդկանց համար։ Պատասխանատու մոտեցումը և բարձր որակը թույլ են տալիս նայել առաջ ու տեսնել, թե ինչպես է մեր գործունեությունը նպաստում գեղեցիկ կյանքի և ապահով կենսական միջավայրի ստեղծմանը: