
Որակի վերահսկման մասնագետ
Eldorado Armenia
Նկարագրություն
Մենք փնտրում ենք Որակի վերահսկման մասնագետի թիմին միանալու և մեր կազմակերպության կողմից տրամադրվող ծառայությունների որակը վերահսկելու համար:
Պարտականություններ
- Վաճառքի նպատակների և պլանների համաձայնեցում ՏՆօրինության, Ֆինանսական բաժնի և վաճառքի պատասխանատուների հետ։
- Ակտիվ մասնակցություն Ընկերության ռազմավարության մշակմանը, ուղեցույցերի ձևավորմանը։
- Վաճառքի մեջ ներգրավված ստորաբաժանումների, մարքեթինգի միջև անհրաժեշտ կոորդինացման և փոխհամագործակցության մեխանիզմների կատարելագործում։
- Վաճառքի մեջ ներգրավված անձնակազմի իրազեկում Ընկերության ապրանքների և ծառայությունների մասին։
- Վաճառքի առաջատար մեթոդների մասով ուսուցումների անցկացում, անձնակազմի վաճառքի հմտությունների բացերի վերացում պարբերական և շարունակական ուսուցման միջոցով։
- Վաճառքի գործիքների և զարգացման հարթակների տրամադրում, մշտական ուսուցման ապահովում ժամանակի խնայողության ևարդյունավետության բարձրացման համար։
- Վաճառքի անձնակազմից ֆունկցիոնալ ուսուցման մասնագետների թեկնածուների ընտրում և նրանց նախապատրաստում այդ դերի համար։
- Վերլուծությունների հիման վրա առավել արդյունավետ և արժեքավոր վաճառքի ուղիների որոշում՝ հաճախորդների, վաճառողների և բիզնեսի համար։
- Վաճառքի գործընթացի անընդհատ վերլուծում և կստարելագործման առաջարկների մշակում։
- Գնորդի, Հաճախորդի և Աշխատակցի ուղու փաստաթղթավորում, վերլուծում։
- Կառուցվածքային միջֆունկցիոնալ համագործակցության զարգացում հաճախորդի հետ առնչվող Ընկերության բոլոր թիմերի միջև։
- Վաճառքի խորհրդակցությունների մասնակցություն/վարում։
- Հաշվետվությունների համակարգի ներդնում, վերլուծությունների հիման վրա առաջարկությունների մշակում, փոփոխությունների և նորարար մոտեցումների հիմնում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն սոցիոլոգիայի կամ հոգեբանության ոլորտում
- Որակի ապահովման գործիքների, մեթոդների և հասկացությունների աշխատանքային իմացություն
- Հաղորդակցման բանավոր և գրավոր լավ հմտություններ
- Տվյալների հավաքագրման և վերլուծության գերազանց հմտություններ
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Համապատասխան վերապատրաստում և/կամ հավաստագրեր՝ որպես Որակի ապահովման մասնագետ
- Աշխատանքային փորձը տվյալ ոլորտում պարտադիր է
Հավելյալ նշումներ
Մեզ մոտ դուք կունենաք՝
- Մասնագիտական աճ,
- Առողջության ապահովագրություն,
- Հատուկ զեղչ Ընկերությունում վաճառվող ապրանքների ձեռքբերման դեպքում։
Աշխատանքային գործունեության հասցե՝ Ավան, Աճարյան 33/4
Աշխատանքային օրեր ՝ 6 օրյա աշխատանքային գրաֆիկ,
Եթե հետաքրքրված եք այս աշխատանքով՝ խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը Ընկերության էլեկտրոնային հասցեին:
Մենք` հանդիսանալով խոշոր ներկրող և մանրածախ վաճառքի առաջատար, միավորում ենք կենցաղային տեխնիկայի, էլեկտրոնիկայի և տան համար նախատեսված առաջատար մի շարք ապրանքանիշերը մեկ հարկի տակ:
Մեր նպատակն է տրամադրել հաճախորդներին բարձրորակ ապրանքատեսականին, որը կապահովի հարմարավետություն և նորարարական լուծումներ առօրյայում։
Մենք առաջարկում են բարձրակարգ սպասարկում և բազմազան ապրանքներ՝ բավարարելով մեր հաճախորդների պահանջները և երաշխավորելով լավագույնը հենց Ձեր տան համար։
Հայաստանում այս պահին Ընկերությունն ունի 6 վաճառասրահ`
- ք. Երևան, Հյուսիսային պողոտա 1
- ք. Երևան, Գ. Նժդեհի 25/3
- ք. Երևան, Ավան, Աճառյան 33/4
- ք. Չարենցավան` Քոչարի 16/3
- ք. Էջմիածին, Թումանյան 0/10
- ք. Արմավիր, Շահումյան 50/2