
Որակի կառավարման համակարգի մասնագետ (ալկոթեստերների արտադրամասում)
Արիդես ՍՊԸ
Industry:
Production, Operations
Deadline:
4/5/2023
City:
Yerevan
Employment type:
Full time
Work experience:
Mid level
Նկարագրություն
"Արիդես" ՍՊԸ-ն փնտրում է որակի վերահսկման մասնագետի, ով կհամապատասխանի ստորև նշված պահանջներին։
Պարտականություններ
- Համապատասխան ընթացակարգով և կանոնակարգով (հաստատված ստանդարտներով) ստուգել սարքավորման որակը, կոմպլեկտավորած բաղադրիչները և անհամապատասխանությունների առկա լինելու դեպքում արձանագրել,
- Կազմել, մշակել արձանագրություններ, վարել մատյաններ,
- Վերահսկել չափագիտական փորձարկումների արձանագրությունների կազմումը,
- Կատարել անհամապատասխանությունների առաջացման պատճառների ուսումնասիրություն,
- Արտադրության բոլոր փուլերում կատարել օպերացիոն վերահսկողության,
- Կազմել սարքավորումների ստուգաչափման գրաֆիկը և վերահսկել ժամկետները,
- Կազմել հումք նյութերի մուտքային վերահսկողության և խոտանման ակտեր,
- Իրականացնել տեխնոլոգիական կարգապահության կատարման հսկողություն,
- Ներկայացնել կատարված աշխատանքի վերաբերյալ հաշվետվություններ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձ (ցանկալի է փորձարարական լաբորատորիայում),
- Որակի վերահսկման մեթոդական, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի և ստանդարտների իմացություն (ցանկալի է ISO 9001:2015),
- Թիմում աշխատելու ունակություն,
- Արագ կողմնորոշվելու ունակություն,
- Պատասխանատվություն, կարգապահություն,
- Գերազանց կազմակերպչական, վերլուծական, պլանավորման և հաղորդակցման հմտություններ,
- Խնդիրները լուծելու հմտություն,
- Հայերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն և անգլերեն լեզվի իմացություն (ցանկալի է),
- MS Office-ի իմացություն։
Հավելյալ նշումներ
Երկուշաբթիից ուրբաթ, 09։00-17։30։
How to apply?