
Վիզուալ մերչնդայզեր (Visual Merchandiser)
Free Style Group
Նկարագրություն
Վիզուալ մերչանդայզերը պատասխանատու է խանութում գրավիչ և գեղարվեստական ապրանքային ցուցադրությունների ստեղծման համար՝ հաճախորդների ուշադրությունը գրավելու և վաճառքները խթանելու նպատակով։ Այս դերը միավորում է ստեղծարար մտածողությունն ու ռազմավարական պլանավորումը՝ ապահովելով ապրանքների լավագույն ներկայացումն և հաճախորդի հաճելի գնումների փորձը։
Պարտականություններ
Խանութի դասավորության դիզայն
- Պլանավորել և ստեղծել գրավիչ դասավորություններ՝ ընդգծելով հիմնական ապրանքներն ու ակցիաները։
Ապրանքների ցուցադրություն
- Կազմակերպել ապրանքները գեղագիտական և սեզոնային միտումներին համապատասխան։
Բրենդի համապատասխանություն
- Ապահովել ցուցադրությունների համապատասխանությունը բրենդային և մարքեթինգային պահանջներին։
Ակցիաների աջակցություն
- Համագործակցել վաճառքի թիմի հետ՝ ակցիաների և նոր ապրանքների ցուցադրություններ պլանավորելու համար։
Թրենդների ուսումնասիրություն
- Հետևել մանրածախ առևտրի միտումներին՝ ցուցադրությունները արդյունավետ դարձնելու համար։
Ապրանքների համալրում
- Ապահովել ցուցադրվող ապրանքների բավարար քանակը և համալրել անհրաժեշտության դեպքում։
Թիմային աշխատանք
- Համագործակցել աշխատակիցների հետ՝ վիզուալ ստանդարտների պահպանումը ապահովելու համար։
Պահանջներ
- Ստեղծարարություն և ճաշակի զգացողություն,
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն և գույների ու տարածության հետ աշխատելու ունակություն,
- Տեսողական մերչանդայզինգի ծրագրերի/գործիքների իմացությունը ցանկալի է,
- Լավ հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ,
- Միաժամանակ մի քանի նախագիծ ղեկավարելու և ժամկետները պահպանելու ունակություն,
- Մանրածախ վաճառքի կամ վիզուալ մերչանդայզինգի փորձը նախընտրելի է։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից-շաբաթ՝ 09։00-17։00։
Free Style ընկերությունը միջազգային ընկերություն է,որը հիմնադրվել է 2020 թվականին։ Ընկերությունը ներկայացնում է մի շարք աշխարհահռչակ բրենդներ ինչպիսիք են Levi's, Puma, Cole Haan, Jack&Jones, New Balance, Lee Wrangler, Match:
Մենք ունենք մասնաճյուղեր տարբեր առևտրի կենտրոններում (Dalma mall, Yerevan mall, Mega mall, Magic mall, Rio mall, Metronom Shoping center) և Հյուսիսային պողոտայում: