Վերստուգող (աուդիտոր)
Credir corp ULO CJSC
Նկարագրություն
Կազմակերպությունը փնտրում է վերստուգող (աուդիտոր)
Պարտականություններ
- Վարկային կազմակերպության ներքին իրավական ակտերով նախատեսված պահանջների իրականացման վերահսկողություն և պահպանում,
- Ընկերությունում սահմանված ներքին կարգապահության պահպանում, ղեկավարության կողմից իրեն տրված հանձնարարականների ճիշտ և ժամանակին կատարում,
- Բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից, վերստուգողի կանոնակարգով, ինչպես նաև օրենքով իրեն վերապահված այլ լիազորությունների կատարում,
- Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վերահսկում,
- Ընկերության կառավարման մարմինների որոշումների կատարման վերահսկում,
- Հաշվապահապան հաշվառման և հաշվետվության վարման հսկում,
- Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին հաշվետվության ներկայացում,
- Եզրակացությունների տրամադրում Ընկերության բաժնետերերի ժողովին ներկայացրած, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ առաջադրված հարցերի վերաբերյալ:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձ
- Պատասխանատվության բարձր զգացում
- Թիմում աշխատելու և հաղորդակցվելու հմտություններ
Ընկերությունը արդեն 14 տարի է ինչ վայելում է հաճախորդների վստահությունը: Մեր գործունեության հիմնական նպատակն է ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց տարատեսակ վարկերի տրամադրումը: Ընկերության առջև դրված կարևորագույն խնդիրներից է հաճախորդների հնարավորինս արագ և որակյալ սպասարկումը և հաճախորդների կարիքների բավարարման համար առավելագույն նպաստավոր պայմանների ստեղծումը: