Վերանորոգման մասնագետ
Haysell
Նկարագրություն
Աշխատանքի ենք հրավիրում վերանորոգման մասնագետի՝ մեր թիմին միանալու։
Պարտականություններ
- Սարքավորումների՝ սկաներների, պրինտերների, կշեռքների և այլ տեխնիկական սարքերի սպասարկում,
- Սարքավորումների անսարքությունների հայտնաբերում, ախտորոշում և վերանորոգում,
- Սարքավորումների պարբերական ստուգումների և պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացում,
- Կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների և զեկույցների պատրաստում,
- Հաճախորդներին տեխնիկական խորհրդատվության տրամադրում,
- Սարքավորումների անխափան աշխատանքի ապահովում։
Պահանջներ
- Տեխնիկական կրթություն,
- Տեխնիկական սպասարկման ոլորտում աշխատանքային փորձ,
- Տեխնիկական խնդիրները արագ հայտնաբերելու և լուծելու ունակություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Արագ արձագանքելու և խնդիրների ինքնուրույն լուծման կարողություն,
- Հաճախորդների հետ արդյունավետ հաղորդակցվելու հմտություններ
Հավելյալ նշումներ
- Աշխատավայր՝ Երևան, Կենտրոն, Չարենցի փողոց
- Աշխատանքային ժամեր՝ 10:00–19:00
- Աշխատանքային գրաֆիկ՝ 5-օրյա
- Աշխատավարձ՝ սկսած 250․000 դրամից
Haysell-ը առևտրի ավտոմատացման ոլորտում հայաստանյան շուկայի առաջատար կազմակերպություններից է:
Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին և 2016-ին շուկա է մուտք գործել Haysell պրոդուկտով։ Ամեն ինչ սկսվեց փոքր և միջին առևտրային բիզնեսներին օգնելու մեծ ցանկությունից, երբ ստեղծեցինք հնարավորություն ավտոմատացնելու առևտրային ամբողջ պրոցեսը, սկսած ամենափոքր գործընթացից մինչև մասշտաբային խնդիրների լուծումը։ Մեր գործունեության ողջ ժամանակահատվածում մենք կարևորել ենք նորարարությունները՝ մշակելով և մեր հաճախորդներին մատուցելով ոլորտի առաջատար և ժամանակակից լուծումներ։
Ընկերությունը զբաղվում է առևտրի կառավարման ավտոմատացման համակարգերի ներդրմամբ։ Դինամիկ զարգացող աշխարհում մենք ձգտում ենք քայլել ժամանակին համընթաց՝ առաջարկելով նորարարական լուծումներ։ Համակարգում մշակված գործիքակազմը հնարավորություն է տալիս մեր հաճախորդներին օգտվել մատուցվող ծառայություններից առցանց հասանելիությամբ։