Get our free app. It won't take up space on your device

Վեբ-դիզայնի դասախոս

Yerevan Haybusak University

Industry: Education, Training, Instruction
Deadline: 2/22/2023
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Other
Work experience: Senior
Job posting has expired

Նկարագրություն

Երևանի «Հայբուսակ» համալսարան ՍՊԸ-ն Բազային քոլեջում դասախոսելու համար փնտրում է մանկավարժական հմտություններով գեղարվեստական նախագծում մասնագիտության՝ վեբ-դիզայներ որակավորված մասնագետի, հետևյալ առարկաները դասախոսելու նպատակով․

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

  • Ճարտարագիտական և համակարգչային գրաֆիկա,
  • Դիզայնի պատմություն,
  • Տիպոգրաֆիկայի հիմունքներ,
  • Գծանկարչության հիմունքներ,
  • Ծավալային և տոնային խնդիրների լուծումը գծանկարում,
  • Էրգոնոմիկա և մոդելավորման սկզբունքներ,
  • Գունաբանության հիմունքներ,
  • Կոմպոզիցիոն օրինաչափություններիկիրառումը գծանկարում,
  • Հոգեբանության հիմունքներ

ՀԱՏՈՒԿ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

  • Համակրգչային կետային գրաֆիկա,
  • Համակարգչային վեկտորային գրաֆիկա
  • Եռաչափ մոդելավորման տեխնոլոգիա -2d, 3d օբյեկտների մոդելների ստեղծում
  • Եռաչափ մոդելավորման տեխնոլոգիա - մոդելների վիզոալիզացիա (Render)
  • Եռաչափ մոդելավորման տեխնոլոգիա - մոդելների անիմացիա
  • Գովազդային նյութերի մշակում
  • Վեբ կայքի նախագծում
  • Վեբ կայքի ոճավորում և ծրագրային դրվագների համադրում
  • Վեբ կայքի ինտերֆեյսի թեստավորում և թերությունների շտկում և այլ առարկաներ նախատեսված ուսումնական պլանով

Պարտականություններ

  • Ուսուցումը իրականացնել կրթական պետական չափորոշիչներին համապատասխան:
  • Ապահովել կրթական գործունեության բարձր արդյունավետությունը, զարգացնել ուսանողների ինքնուրույնությունը, ստեղծագործական և նախաձեռնողական կարողությունները՝ դրանով իսկ նպաստելով ուսանողակենտրոն ուսուցմանը:
  • Կիրառել դասավանդման առավել արդյունավետ մեթոդները, միջոցներն ու ձևերը, ուսանողների կողմից անհրաժեշտ տեսական և կիրառական գիտելիքների ավելի լավ յուրացմանը, ինչպես նաև վերլուծական աշխատանքի հմտությունների ձևավորմանը նպաստող մանկավարժական ինտերակտիվ մեթոդների տեխնոլոգիաները:
  • Վարել դասախոսություններ և գործնական պարապմունքներ, սեմինարներ, ամփոփիչ հարցազրույցներ, ստուգազրույցներ, գործնական խաղեր, թեսթավորումներ:
  • Ընդունել և ստուգել կուրսային աշխատանքները, ռեֆերատները, ստուգողական գրավոր աշխատանքները, դիպլոմային ավարտական աշխատանքները:
  • Ընդունել ստուգարքներ և քննություններ:
  • Մասնակցել ուսանողի արտադրական և նախադիպլոմային պրակտիկաների ծրագրերի մշակմանը:
  • Կազմակերպել կրթության գիտական բարձր մակարդակ ապահովող գիտահետազոտական աշխատանքները և ուսանողներին ներգրավել այդ աշխատանքներում:
  • Մասնակցել ստորաբաժանման նիստերին:
  • Ապահովել ուսումնական կարգապահությունը, հսկել դասերին ուսանողների հաճախելիությունը:
  • Բարձրացնել սեփական գիտակրթական մակարդակը, կատարելագործել մասնագիտական որակավորումը, մանկավարժական վարպետությունը և գործնական փորձը:

Պահանջներ

  • Բարձրագուն, ցանկալի է ՀԱՊ Համալսարանի շրջանավարտ
  • Աշխատանքային փորձ՝ 3 տարի և ավել
  • Աշխատակիցներին և ուսանողներին ուղղորդելու, աշխատանքային հանձնարարություններ կազմակերպելու, առաջնահերթությունները որոշելու և պլանավորելու կարողություն:
  • Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու կարողություն:
  • Բարդ առաջադրանքները վերլուծելու, մեկնաբանելու և համապարփակ լուծումներ մշակելու կարողություն:
  • Ուսանողների և աշխատողների հետ արդյունավետ շփվելու հմտություն:
  • HTML/CSS, վեբ դիզայն, կայքի գրաֆիկական դիզայն, նախագծում, ինտերֆեյսի դիզայն, ծրագրավորման հմտություններ, նկարազարդման գործիքներ, մուլտիմեդիա բովանդակության մշակում, կայքի հնարավորությունների ընկալում
  • ներկայություն համացանցում
  • դիզայներական գործիքների իմացություն, այդ թվում՝ Photoshop, Illustrator
  • ստեղծագործականության և երևակայության առկայություն
  • թիմում աշխատելու կարողություն
  • ներանձնային լավ որակներ և հաջողորդակցման հմտություններ

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրերը և ժամերը՝ կարգավորվում են ըստ ուսումնական աշխատանքային ծանրաբեռնվածության։

Spread the word! Share this job on social media