
Վարորդ (սեփական մեքենայով)
Երևան մոլ
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work experience:
Junior, Mid level
Industry:
Logistics, Transportation
Նկարագրություն
Երևան մոլ ընկերությունը փնտրում է եռանդուն վարորդի՝ սեփական ավտոմեքենայով:
Պարտականություններ
- Ուղևորի/ուղևորների հարմարավետ և անվտանգ տեղափոխում հանձնարարված վայր;
- Ավտոմեքենայի մշտապես սարքին վիճակի ապահովում, անհրաժեշտության դեպքում ընթացիկ անսարքությունների հայտնաբերում և շտկում;
- Ավտոմեքենայի մաքրության ապահովում;
- Ավտոմեքենայի տեխնիկական սպասարկման և պահպանման հետ կապված անհրաժեշտ գործողությունների իրականացում;
Պահանջներ
- Ավտոմեքենայի շահագործման գիտելիքներ և ունակություններ
- Աշխատանքային փորձը ցանկալի է
- Ճանապարհատրանսպորտային կանոնների գերազանց իմացություն
- Վարորդական իրավունքի առկայություն (B կարգի)
- Կարգապահության և բարձր պատասխանատվության զգացում
Հավելյալ նշումներ
Գրաֆիկը՝ ամեն օր 09:30-20:30։
Company օverview
Վայր, որտեղ շոփինգը վերածվում է տոնի:
Երևան Մոլը առևտրի և զվարճանքի առաջատար կենտրոն է Հայաստանում:
Երևան Մոլն ամեն օր հյուրընկալում է հազարավոր այցելուների ողջ Հայաստանից: Այստեղ տեղակայված են 200 բրենդային խանութներ, ներառյալ տարածաշրջանում ամենամեծ ZARA սրահը և Հայաստանում միակ Mango Man-ը:
Այցելիր Երևան Մոլ շոփինգը համադրելով համեղ սննդի և զվարճանքի հետ: Մեր հարկի տակ են գտնվում Հայաստանում ամենամեծ փակ զվարճանքի կենտրոնը՝ Նավապետ Քիդի գանձերի կղզին, և ամենբարձր որակի պատկեր և ձայն ապահովող KinoPark 4K կինոթատրոնը:
Երկրում առաջին և միակ Carrefour հիպերմարկետը ևս գտնվում է Երևան Մոլում, որը ներկայացնում է որակի և գնի լավագույն համադրությունը:
2016թ-ին Երևան Մոլը թողարկել է Հայաստանի մոլային շուկայում միակ հաճախորդների հավատարմության ծրագիրը՝ Ակումբային Քարտը, որը մոլի քարտապաններին հնարավորություն է տալիս գնումների դիմաց կուտակել միավորներ և դրանք փոխարինել նվերների հետ:
Երևան Մոլը բացվել է 2014 թվականին: Այն իր զբաղեցրած տարածքով և վարձակալների քանակով համարվում է երկրի ամենամեծ առևտրի և զվարճանքի կենտրոնը:
See more