Վարորդ-օգնական
Սմարթ Ագրո Սոլուշընս ՓԲԸ
Նկարագրություն
Տնօրենի վարորդ-օգնականը պատասխանատու է իրեն վստահված հանձնարարությունների ժամանակին և ճշգրիտ կատարմանը։
Պարտականություններ
- Տնօրենի աշխատանքային գրաֆիկի համակարգում՝ հանդիպումների կազմակերպման, օրակարգի իրագործման աջակցում,
- Տնօրենի հանձնարարությունների կատարում և ընթացիկ հարցերի լուծում,
- Տնօրենի ծառայողական փոխադրումների իրականացում,
- Ավտոմեքենայի տեխնիկական վիճակի մշտական վերահսկում,
- Գաղտնիության և բարեխղճության պահպանում:
Պահանջներ
- Վարորդական իրավունքի B կատեգորիա,
- Առնվազն 3–5 տարվա վարորդական փորձ,
- Ավտոմեքենայի տեխնիկական սպասարկման հիմնական գիտելիքներ,
- Լինել պատասխանատու, ազնիվ և կարգապահ,
- Ունենալ բարեկիրթ և կոկիկ արտաքին տեսք,
- Տարածքի լավ իմացություն (քաղաքի փողոցներ, երթևեկության առանձնահատկություններ, կայանման վայրեր),
- Պատրաստ լինել աշխատելու ոչ նորմավորված աշխատանքային գրաֆիկով:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6 օրյա աշխատանքային շաբաթ, երկուշաբթիից-ուրբաթ աշխատանքը սկսում է ժամը 8։00-ին։
Աշխատավարձը՝ 1 ամիս փորձաշրջան՝ 250․000 դրամ, փորձաշրջանից հետո՝ 300․000 դրամ։
«ՍՄԱՐԹ ԱԳՐՈ ՍՈԼՈՒՇԸՆՍ» ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականին սահմանելով նոր չափանիշներ գյուղատնտեսության ոլորտում: Ընկերությունը կիրառելով առաջադեմ գյուղատնտեսական տեխնոլոգիաներ արտադրում և իր BellyBella ապրանքանիշով արտահանում է ընտրված պրեմիում դասի մրգեր։ Ընկերությունն ստացել է GLOBALG.A.P. միջազգային սերտիֆիկացման պահանջների համապատասխանության սերտիֆիկատ: