
Վարորդ (MITSUBISHI մակնիշի բեռնատարի)
Mix Group
Նկարագրություն
Կազմակերպությանը անհրաժեշտ է B, C կարգի վարորդական վկայականով բեռնատարի վարորդ:
Պարտականություններ
- բեռների անվնաս փոխադրում,
- տրանսպորտային միջոցի բարեխիղճ շահագործում և մաքրության պահպանում:
Պահանջներ
- B,C կարգի վարորդական վկայական,
- նվազագույնը 3 տարվա բեռնատար ավտոմեքենայի վարման փորձ,
- կարգապահություն,
- պատասխանատվության զգացում:
Հավելյալ նշումներ
Մեքենաները՝ նոր, MITSUBISHI մանկիշի,
բեռնափոխադրումներն իրականացվում են՝ Հայաստանի տարածքում,
աշխատավարձը՝ 250.000-350.000 ՀՀ դրամ և ավել (գործարքային) :
«Միքս Փեինթս» ՍՊԸ-ն հիմնադրվելով 1999թ.-ին և լինելով Հայաստանում շինանյութերի արտադրության առաջատարներից՝ զբաղվում է ջրադիսպերսիոն ներկերի, շինարարական չոր շաղախների, սալիկի սոսինձների, կապակցող նյութերի և այլ շինարարական ապրանքների արտադրությամբ: Ընկերությունը համագործակցում է տեղական ու արտասահմանյան ընկերությունների հետ, ներմուծում արտադրության համար նհրաժեշտ որակյալ հումք և սարքավորումներ: Մենք հաջողությամբ համագործակցում ենք նաև Հայաստանում շինարարության ոլորտի առաջատար ընկերությունների հետ, վայելում նրանց վստահությունը, որպես հուսալի գործընկեր:
Որակյալ հումքի, ժամանակակից գերմանական տեխնոլոգիաների, փորձառու մասնագետների, մշտական լաբորատոր վերահսկողության աշխատանքների շնորհիվ՝ ընկերությունը արդյունքում արտադրում է բարձրորակ արտադրանք: Ամեն տարի ընկերությունն ավելացնում է իր արտադրանքի տեսականին: Ընկերությունը հանդիսանում է նաև խոշոր հարկատու:
2024թ. ընկերությունը վերաբրենդավորվել է և այժմ ներկայանում է Միքս Գրուպ անվանմամբ, նոր տարբերանշանով և նորացված փաթեթավորմամբ։
Միքս Գրուպ՝ Քո լավագույն ընտրությունը