
Վարորդ - մենեջեր
Kharatyan Dental Shop
Նկարագրություն
Picasso վարսահարդարման և մատնահարդարման մասնագիտացված խանութ սրահին անհրաժեշտ է վարորդ - մենեջեր (շրջիկ) սեփական աֆտոմեքենայով։
Մեքենայի վառելիքի ծախսերը ընկերության վրա է։
Պարտականություններ
- Պատշաճ և գրագետ ներկայացնել ապրանքատեսականին,
- Ներգրավել նոր հաճախորդների,
- Նպաստել վաճառքի բարելավմանը,
- Ներկայացնել և վաճառել ապրանքատեսականին,
- Տիրապետել համակարգչային բազային գիտելիքներին:
Պահանջներ
- Պատասխանատու,
- Ճշտապահ,
- Ազնիվ,
- Հաճախորդի հետ բարեհամբյուր և ազատ հաղորդակցվող,
- Աշխատանքային փորձը այս ոլորտում պարտադիր է,
- Համակարգիչ չիմացողները չդիմեն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրերը և ժամերը՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 9։30-ից 19։30, շաբաթ՝ 9։30- ից 18։00, կիրակի ՝ հանգստյան օր:
Աշխատավարձը՝ 200․000դր + 2% վաճառքից:
Հասցե՝ Սաֆարյան 2/7։
Kharatyan Dental Shop ատամնաբուժական նյութերի և սարքավորումների մասնագիտացված խանութ սրահն իր գործունեությունն է ծավալում ավելի քան 10 տարի։ Տարբեր երկրներից ներմուծումներ կատարելով ընկերությունն իրականացնում է ատամնաբուժական նյութերի և սարքավորումների մանրածախ և մեծածախ վաճառք։