Get our free app. It won't take up space on your device

Վարորդ-կռունկավար

"Telecom Armenia" OJSC

Location: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Industry: Other
Deadline:
7/24/2026

Նկարագրություն

Team Telecom Armenia ընկերությունը փնտրում է Վարորդ-կռունկավար

Պարտականություններ`

  • Կատարել բեռների բարձրացման, տեղափոխման և տեղադրման աշխատանքներ՝ պահպանելով անվտանգության կանոնները։
  • Կառավարել և շահագործել ավտոկռունկը՝ համաձայն տեխնիկական պահանջների և աշխատանքային հանձնարարականների։
  • Ստուգել ավտոկռունկի տեխնիկական վիճակը աշխատանքը սկսելուց առաջ և ավարտից հետո։
  • Ապահովել բեռների անվտանգ ամրացումը, բարձրացումը և տեղափոխումը։
  • Հետևել բեռնման և բեռնաթափման գործընթացների ճիշտ իրականացմանը։
  • Մասնակցել ավտոկռունկի ընթացիկ սպասարկման և խնամքի աշխատանքներին։

Պահանջներ`

  • Միջնակարգ կրթություն;
  • Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ;
  • Ավտոկռունկ վարելու և շահագործելու փորձ;
  • Ավտոկռունկի օպերատորի (կռունկավարի) համապատասխան վկայական կամ որակավորում։
  • Համապատասխան տեխնիկայի շահագործման աշխատանքային փորձ։
  • Բարձր պատասխանատվության զգացում և կարգապահություն։
  • Անվտանգության կանոնների գերազանց իմացություն։
  • Ավտոմեքենայի տեխնիկական սարքին վիճակի ապահովում;
  • Անսարքությունը ինքնուրույն վերացնելու կարողություն ու ունակություններ;
  • Պատասխանատվություն և ճշտապահություն։

Company օverview
address
Address
ք․ Երևան, Ազատության պողոտա 24/1։
address
Number of employees
1001+
Phone
Phone
010410410

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։

Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունն ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Այս հարուստ փորձի և ժամանակակից տեխնոլոգիաների համադրության շնորհիվ՝ Team-ը հուսալի և նորարար ծառայություններ է տրամադրում թե՛ անհատ, թե կորպորատիվ բաժանորդներին։

Ընկերությունը ՀՀ տարածքում տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ, որոնց բարձր որակն ապահովելու նպատակով Team-ը 2021 թվականին մեկնարկեց իր ռազմավարական նախագիծը՝ տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ թողունակությամբ (NGN, Next Generation Network) ցանցի կառուցումը։ Nokia-ի հետ համագործակցությամբ իրականացվող այս ծրագրի արդյունքում ցանցն արդեն հասանելի է Երևանի և մարզերի ավելի քան 330 000 տնային տնտեսության: Առաջիկայում այս ցանցը որակյալ կապով և ինտերնետով կապահովի Հայաստանի բոլոր բնակիչներին։

Ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը Հայաստանում բարձրացնելու, ինչպես նաև երկրի կախվածությունն արտերկրում տեղի ունեցող վթարներից նվազեցնելու համար, Team-ը 2024 թ․-ի սկզբին գործարկել է երրորդ միջազգային կապուղին ավելի քան 1 Տբ/վ թողունակությամբ, որը Հայաստանը Եվրոպայի ամենամեծ տվյալների փոխանակման կենտրոնին՝ Ֆրանկֆուրտին կապում է նոր՝ այլընտրանքային ճանապարհով։

Ընկերությունը հիմնովին վերազինել և բարելավել է նաև DWDM ցանցը, ինչը Մերձավոր Արևելքի տարանցիկ կապուղիների և ինտերնետի վաճառքի շուկա մուտք գործելու հնարավորություն է ընձեռել։ Կարճ ժամանակահատվածում Team-ը դարձավ այդ ուղղությամբ ինտերնետ արտահանող խոշորագույն ընկերություններից մեկը՝ ծառայություններ մատուցելով Մերձավոր Արևելքի 5 երկրների։

էլեկտրական մեքենաների օգտագործումը Հայաստանում խթանելու և ավելի հեշտ, անխոչընդոտ ու հաճելի դարձնելու նպատակով Team Telecom Armenia-ն կառուցում է Team Energy արագ լիցքավորման կայանների ցանցը Հայաստանի ողջ տարածքում։ Նորարարական լուծումներով այս ցանցի զարգացումը դրական ազդեցություն կունենա նաև շրջակա միջավայրի վրա։


«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն առաջին տելեկոմ ընկերությունն է, որը Հայաստանում իրականացրել է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում (IPO)՝ դառնալով է՛լ ավելի բաց ու հանրային։ Ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայում։

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում ընկերությունն աջակցում է տեխնոլոգիական, կրթական ու գիտական, ինչպես նաև բնապահպանական նախագծերի իրագործմանը, նպաստում հայկական բովանդակության ստեղծմանն ու տարածմանը, մարզերի զարգացմանը ու թիմային ոգին խրախուսող մարզաձևերի ու նախաձեռնությունների իրականացմանը:

See more
Benefits
Free foreign language courses
Free foreign language courses
Corporate events
Corporate events
Medical insurance
Medical insurance
Family medical insurance
Family medical insurance
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Trainings
Trainings
Paid day-offs
Paid day-offs
No dress code
No dress code
Stock units
Stock units
Parental leave
Parental leave
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media