Վարորդ-առաքիչ/водитель-экспедитор
VLV CENTRE
Նկարագրություն
«ՎԻԷԼՎԻ Սենթր» ՍՊԸ-ն փնտրում է պատասխանատու և կարգապահ վարորդ-առաքիչ, ով կիրականացնի ընկերության ապրանքների անվտանգ և ժամանակին առաքումը հաճախորդներին։
Պարտականություններ
- Իրականացնել ապրանքների առաքում ըստ սահմանված երթուղիների
- Ապահովել բեռնված ապրանքների անվտանգ տեղափոխումը
- Ստուգել առաքվող ապրանքների ամբողջականությունը
- Հետևել մեքենայի տեխնիկական վիճակին և մաքրությանը
- Համագործակցել պահեստի և վաճառքի բաժնի հետ
- Պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները
Պահանջներ
- B կամ BC կարգի վարորդական իրավունք
- Վարորդական փորձ
- Պատասխանատվություն և ճշտապահություն
- Ֆիզիկական աշխատանք կատարելու պատրաստակամություն
- Քաղաքում լավ կողմնորոշվելու ունակություն
- Հաղորդակցման հմտություններ
Հավելյալ նշումներ
- Կայուն աշխատանք
- Մրցակցային աշխատավարձ
- Աշխատանքային գրաֆիկ՝ լրիվ դրույք
<<ՎիԷլՎի Սենթր>> ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է 2004 թվականին։ Ընկերությունը զբաղվում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի, ինչպես նաև կահույքի և սանկերամիկայի ներմուծմամբ ու վաճառքով՝ թե՛ մեծածախ, և թե՛ մանրածախ եղանակներով։ Տեղական արտադրանքի լայն տեսականուց բացի, ընկերությունը մասնագիտացած է նաև միջազգային հայտնի ապրանքանիշերի ներմուծմամբ՝ ապահովելով սպառողների տարբեր նախասիրությունների բավարարման և ընտրության լայն հնարավորություններ։
Ընկերությունը համագործակցում է այնպիսի հանրահայտ ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են՝ Hisense, Toshiba, Samsung, VIKASS, Philips, Panasonic, Graude, De'Longhi, Apple և այլ հայտնի բրենդներ։
Սրահներում ներկայացված է ոչ միայն տեխնիկայի և կահույքի, այլև սանտեխնիկայի ու սանկերամիկայի լայն տեսականի՝ խոհանոցային լվացարաններ և պարագաներ, զուգարանակոնքեր, լոգախցիկներ, ծորակներ, սալիկներ, ինչպես նաև լոգասենյակի այլ անհրաժեշտ պարագաներ։ Բացի այդ, սրահում հասանելի են բարձրորակ դռներ՝ հայտնի արտադրողներից։
ՎիԷլՎի Սենթր-ը շարունակում է իր զարգացումը՝ հավատարիմ մնալով «Ամեն ինչ մեկ վայրից» կարգախոսին։