
Վարորդ-առաքիչի օգնական
MegaFood LLC
Նկարագրություն
«Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող «Մեգաֆուդ» ընկերությունը փնտրում է վարորդ-առաքիչի օգնականների։
Պարտականություններ
- Ըստ ամրագրված պատվերների ցուցակի իրականացնում է պահեստից ապրանքների բեռնման գործընթացը, հետևողական լինելով ցուցակում ամրագրված ապրանքների իսկությանը,
- Պատշաճ կերպով և ճիշտ ժամանակին ամրագրված պատվերները բեռնաթափում է նշանակետերում,
- Իրականացնում է անմիջական ղեկավարների կողմից տրված այլ հանձնարարականների կատարումը։
Պահանջներ
- Հաղորդակցման հմտություններ,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին։
«Մեգա Ֆուդ» ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին որպես հրուշակեղեն և սննդամթերք ներկրող և մատակարարող ընկերություն: Արդեն 2002 թվականից սկսել է լայնորեն զարգացնել սեփական մատակարարման ցանցը՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում՝ զուգահեռ համագործակցելով նոր գործընկերների հետ և մեծացնելով սպառողին ներկայացվող ապրանքատեսակների քանակը: Ապրանքաշրջանառությունը աճում է շատ արագ: 2018 թվականին ներմուծման ծավալը կազմել է 7000 տոննա:
«Մեգա Ֆուդ» ընկերությունը, համատեղելով իր գիտելիքներն ու փորձը գնումների եւ իրացման ոլորտում, տարիների ընթացքում դարձել է հրուշակեղենի եւ սպառողական ապրանքների ներկրման առաջատար մատակարար: Հանդիսանում է շուրջ 30 ապրանքանիշների ներկայացուցիչը Հայաստանում: