Վարորդ-առաքիչ ընկերության մեքենայով
Talentus HR
Նկարագրություն
Advance Group-ը փնտրում է պատասխանատու, կիրթ և ներկայանալի վարորդ-առաքիչ, ով կապահովի ապրանքների ժամանակին և անվտանգ առաքումը՝ արժանապատվորեն ներկայացնելով ընկերության բրենդը հաճախորդների հետ յուրաքանչյուր շփման ընթացքում։
Պարտականություններ
- Ստանալ առաքման ենթակա ապրանքը սահմանված կարգով
- Նախագծի ղեկավարի հետ ճշտել առաքման հասցեները, ժամերը և կոնտակտային տվյալները
- Իրականացնել ժամանակին և անվտանգ առաքում համապատասխան հասցեներով
- Ներկայացնել ընկերությունը բարձր պատասխանատվությամբ և պրոֆեսիոնալիզմով
- Կատարել ղեկավարության կողմից տրված այլ հանձնարարություններ
Պահանջներ
- B/C կարգի վարորդական իրավունքի վկայական
- Կիրթ, պատասխանատու և ներկայանալի արտաքին տեսք
- Պատրաստակամություն՝ մեկնելու մոտակա մարզեր
- Կարգապահություն և արդյունավետ հաղորդակցման հմտություններ
Հավելյալ նշումներ
Մենք առաջարկում ենք
- Կայուն և մրցունակ աշխատավարձ
- Կարիերայի աճի հնարավորություն (Team Lead հեռանկար)
- Ընկերության կողմից տրամադրվող տրանսպորտ
- Կայուն և աջակցող աշխատանքային միջավայր
Աշխատանքային պայմաններ
- Աշխատանքային ժամեր՝ 09:00 – 18:30
- Հանգստյան օր՝ կիրակի
Talentus HR-ը բիզնես խորհրդատվական և Մարդկային Ռեսուրսների կառավարման ծառայություններ մատուցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2022թ-ի Փետրվարի 22-ին:
«Talentus HR-ը» ստեղծում է գիտելիքահեն համայնք, որտեղ փոխվում են գործելակերպն ու մշակույթը՝ կերտելով նոր իրականություն Հայաստանի բիզնես ոլորտում։ Մենք նպատակ ունենք դառնալ տարածաշրջանում առաջատար ուժ, որը միավորում է մարդկանց, կազմակերպությունները և նորարարությունները՝ դեպի ապագայի հաջողություն։
Մենք նպատակ ունենք ստեղծել ազդեցիկ և նորարարական հարթակ, որը տրամադրում է առաջադեմ HR լուծումներ՝ օգնելով բիզնեսներին կառուցել ներգրավված, արդյունավետ և հաջողակ թիմեր։ «Talentus HR»-ը ձգտում է զարգացնել մարդկային ներուժը՝ կապելով տեղական և միջազգային շուկաները, խթանելով կրթությանը և նորարարությանը ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։
Մենք մշակում և մատուցում ենք HR ծառայություններ ցանկացած հաճախորդի համար:
Առաջարկվող ծառայություններն են`
- Թափուր հաստիքների համալրում
- ՄՌ աուդիտ
- ՄՌ համակարգերի մշակում և ներդրում (ուսուցում և զարգացում, տաղանդների կառավարում, իրավահաջորդության պլանավորում)
- Թիմակազմավորում
- Գործատուի բրենդի և կորպորատիվ մշակույթի առաջխաղացում
- Վերապատրաստումներ ըստ կարիքի գնահատման
- Վաճառքի խթանման մեխանիզմների մշակում
- Արտոնությունների փաթեթի մշակում
- KPI-ներ և OKR-ներ համակարգի մշակում
- Կադրային գործ
- Աշխատակիցների Onboarding and Offboarding
Համագործակցելով մեզ հետ՝ դուք ստանում եք լիարժեք աջակցություն, որը միտված է ձեր բիզնեսի բարելավմանը, աշխատակիցների ներգրավվածության աճին և ձեր թիմի արդյունավետության բարձրացմանը: