
Վարորդ-առաքիչ ընկերության մեքենայով
Buyonline.am
Նկարագրություն
Փնտրում ենք պատասխանատու, ակտիվ և թիմում աշխատելու և զարգանալու տրամադրվածությամբ վարորդ-առաքիչների ընկերության մեքենայով կենցաղային տեխնիկայի առաքումների համար ընկերության գրասենյակից մինչև հաճախորդների հասցեներ։ Մեքենայի վառելիքի և վերանորոգման ծախսերը հոգում է ընկերությունը։
Պարտականություններ
- Ապրանքների ստացում և առաքում ըստ հաճախորդների հասցեների,
- Տեղում փորձարկում և տրամադրում հաճախորդին։
Պահանջներ
- Աշխատանքային փորձը՝ 1 տարի և ավել,
- Վարորդական վկայական B կարգ , մեխանիկական փոխանցման տուփ
- Վարորդական փորձ նվազագույնը 3 տարի,
- Պարտադիր հմտություններ՝ քաղաքավարի շփում, դրական և աշխատասեր, կոկիկ տեսք,
- Ցանկալի հմտություններ՝ վաճառքի հմտություններ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ 6 օրյա, 11։00 - 20։00,
Աշխատավարձը՝ ֆիքսված + բոնուսներ + % վաճառքից։