Վարորդ-առաքիչ (BC կարգ)
«Կոմպասս» ՍՊԸ
Location:
Kentron, Yerevan
Employment type:
Full Time
Work schedule:
Six-day workweek
Work experience:
Senior
Industry:
Other
Նկարագրություն
Մենք փնտրում ենք պատասխանատու և կարգապահ վարորդ-առաքիչ, ով կապահովի տեխնիկայի անվտանգ տեղափոխումը, առաքումն ու անհրաժեշտության դեպքում կաջակցի սարքավորումների տեղադրման աշխատանքներին։
Պարտականություններ
- Տեխնիկայի և սարքավորումների առաքում և տեղափոխում Երևանում և մարզերում։
- Սարքավորումների բեռնման, բեռնաթափման և անվտանգ տեղափոխման ապահովում։
- Հաճախորդների մոտ սարքավորումների առաքում և ընդունում-հանձնում։
- Անհրաժեշտության դեպքում մասնակցություն սարքավորումների տեղադրմանը և հավաքմանը։
- Ավտոմեքենայի տեխնիկական վիճակի մշտական վերահսկում և մաքրության պահպանում։
- Առաքումների ժամանակացույցի պահպանում և անհրաժեշտ փաստաթղթերի վարում։
- Ընկերության գույքի նկատմամբ պատասխանատու վերաբերմունք։
Պահանջներ
- BC կարգի վարորդական իրավունք։
- Առնվազն 10 տարվա վարորդական փորձ։
- Ճանապարհային երթևեկության կանոնների գերազանց իմացություն։
- Պատասխանատվության բարձր զգացում և կարգապահություն։
- Հաճախորդների հետ քաղաքավարի հաղորդակցվելու հմտություն։
- Համակարգչային, աուդիո-վիզուալ կամ այլ տեխնիկական սարքավորումների մասին իմացությունը կդիտվի որպես առավելություն։
- Ֆիզիկական աշխատանք կատարելու պատրաստակամություն։
Մենք առաջարկում ենք
- Մրցունակ աշխատավարձ։
- Կայուն աշխատանք զարգացող ընկերությունում։
- Ընկերության ավտոմեքենա և անհրաժեշտ աշխատանքային գործիքներ։
- Բարեհամբույր և պրոֆեսիոնալ թիմ։
Company օverview
Website
Phone
+374 330 00098