Վարորդ-առաքիչ
Laki Dessert
Նկարագրություն
Laki Dessert-ն աշխատանքի է հրավիրում վարորդ առաքիչի:
Պարտականություններ
- Անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ գնումների իրականացում,
- Արտադրանքի ապահով տեղափոխում պատվիրատուների հասցեներով,
- Այլ գործառույթներ։
Պահանջներ
- Մինչև 25 տարեկան,
- Վարորդական վկայական,
- Համապատասխան փորձը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրերը և ժամերը կարգավորվում են ըստ նախապես հաստատված առաքումների։
Հարցերի դեպքում զանգահարել 043 838323 համարով` 10:00-19:00 ընկած ժամանակահատվածում։
Laki Dessert Art Studio-ն, որն արդեն գրեթե 20 տարի հայկական շուկայում ներկայանում է տարատեսակ թխվածքներով ու տոնական տորթերով, հաճախորդների համար հնարավորություն է ստեղծել ինտերնետային խանութի շնորհիվ պատվերներ կատարել ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի ցանկացած վայրից՝ գեղեցիկ և համեղ նվեր անելով իրենց մտերիմներին:
Լակիի պատմությունը սկսելվել է փոքրիկ վառարանով ու հարիչով եւ երկու աշխատողով, որոնց թվում էր նաև դերասանուհի Լակիի հիմնադիր Լիկա Մեսրոպյանը, ով նույնպես թխում էր և հետեւում ամեն մանրուքին: Տարեցտարի շատացան ոչ միայն վառարանները, այլեւ աշխատակիցները, բայց մինչ օրս էլ Լիկան մասնակցում է թխելու, ձեւավորելու գործընթացին, զբաղվում մենեջմենթով ու հետեւում բոլոր աշխատանքներին՝ վստահ ապահովելով արդեն սովորական դարձած Լակիի անթերի որակն ու բարձր կարգը։
Laki-ի իմիջային դիզայնով զբաղվում է նրա Լիկայի քույրը` Յանա Մեսրոպյանը, ով պրոֆեսիոնալ դիզայներ է, և նրա ճաշակին վստահում են բոլորը: Իսկ Լիկայի համար մայրն ու քույրը ամեն հարցում ամենալավ հորհրդատուներն են ու աջակցները:
Laki-ին գնահատված է բարձրորակ, թարմ եւ համային ճիշտ համադրությունների շնորհիվ։ Մեծ ուշադրություն է դարձվում մատուցման ձեւին. մենք մեր գործին արվեստային մոտեցում ենք ցուցաբերում: