Վարորդ - առաքիչ
MAQOOR
Նկարագրություն
MAQOOR ընկերությունը փնտրում է պատասխանատու, կարգապահ և հաճախորդամետ առաքիչ-վարորդ, ով կմիանա մեր թիմին և կզբաղվի մաքրված հագուստների առաքմամբ ու պատվերների հավաքմամբ։
Պարտականություններ
- Մաքրված հագուստների անվտանգ և ժամանակին առաքում հաճախորդներին։
- Մաքրության կարիք ունեցող հագուստների հավաքում հաճախորդների տներից և այլ հասցեներից։
- Պատվերների ճիշտ ընդունում և հանձնում։
- Հետևել սահմանված աշխատանքային գրաֆիկին և առաքման երթուղիներին։
- Պահպանել ընկերության տրամադրած մեքենայի մաքրությունն ու պատշաճ վիճակը։
- Գումարի ընդունում հաճախորդներից։
- Հաճախորդների հետ քաղաքավարի և պրոֆեսիոնալ հաղորդակցություն։
- Առաքումների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության փոխանցում ընկերության թիմին։
Պահանջներ
- Առաքման ոլորտում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ։
- Առնվազն 3 տարվա վարորդական փորձ։
- Վարորդական B իրավունքի առկայություն։
- Երևանի և հիմնական երթուղիների լավ իմացություն։
- Պատասխանատվության բարձր զգացում և ճշտապահություն։
- Հաճախորդամետ մտածողություն և լավ հաղորդակցման հմտություններ։
- Կազմակերպվածություն և ժամանակը ճիշտ կառավարելու ունակություն։
- Պատվերների և գումարի հետ ուշադիր ու պատասխանատու աշխատելու ունակություն։
- Ֆիզիկական պատրաստվածություն՝ պատվերների տեղափոխման համար։
Հավելյալ նշումներ
- Աշխատավարձ՝ 250,000 դրամ/ամիս։
- Աշխատանքային մեքենան տրամադրում է MAQOOR ընկերությունը։
- Վառելիքը տրամադրում է ընկերությունը։
- Մեքենայի տեխնիկական սպասարկումն իրականացվում է ընկերության կողմից։
- Աշխատանքային գրաֆիկ՝ 09:00–18:30։
- Աշխատանքային շաբաթ՝ 6 օր։
- Աշխատանքի վայր՝ Երևան։
- Դիմելու համար անհրաժեշտ է կապ հաստատել 043090136
Maqoor-ը չոր մաքրման ծառայությունների կենտրոն է, որն առաջարկում է բարձրորակ և հարմարավետ մաքրման ծառայություններ, անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին:
Մասնագիտացված մաքրման ծառայություններ են՝
- նուրբ գործվածքների մաքրում,
- բծերի հեռացում,
- կոշիկ, կաշվե իրերի մաքրում,
- արդուկում
Maqoor-ի կարևորագույն առավելություններից է էկոլոգիապես մաքուր մաքրման գործելակերպը. Ընկերությունն օգտագործում է ջրի զտման էկո համակարգ՝ ապահովելով հաճախորդների հագուստի մաքրումը՝ առանց շրջակա միջավայրին կամ առողջությանը վնաս պատճառելու։
Maqoor-ը պատրաստ է թեթևացնել ձեր առօրյա հոգսերը։