Վարորդ - առաքիչ
Սելենա Սերվիս
Նկարագրություն
Մասնագիտական լվացման և քիմմաքրման ծառայություններ մատուցող ընկերությունը, ընդլայնում է իր լոգիստիկ թիմը և աշխատանքի հրավիրում վարորդ-առաքիչների։
Փնտրում ենք կազմակերպված և պատասխանատու աշխատակիցների, որոնք կապահովեն պատվերների ժամանակին և պատշաճ տեղափոխումը մեր գործընկեր կազմակերպությունների, հաճախորդների և արտադրամասի միջև։
Ինչ եք անելու՝
- Հավաքագրել և տեղափոխել լվացքը մեր գործընկերներից և հաճախորդներից դեպի արտադրամաս
- Առաքել պատրաստ պատվերները հաճախորդներին
- Ստուգել պատվերների համապատասխանությունը հաշիվ-ապրանքագրերին
- Ապահով և ժամանակին իրականացնել առաքումները ըստ երթուղու
- Խնամքով օգտագործել ընկերության տրամադրած մեքենան
Ինչ ենք ակնկալում՝
- Պատասխանատվություն և կարգապահություն
- B կամ C կարգի վարորդական իրավունք
- Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
Ինչ ենք առաջարկում՝
- Կայուն աշխատանք
- Աշխատավարձ՝ սկսած 250.000 դրամից
- Ընկերության կողմից տրամադրվող մեքենա
Աշխատանքային գրաֆիկ
- Երկուշաբթի – շաբաթ
- 08:00 – 18:00
Աշխատանքի վայր
- ք. Երևան, Էրեբունի, Նուբարաշենի խճուղի 1/14
Եթե հետաքրքրված եք, ուղարկեք CV։
Selena Service-ը լվացքի և չոր մաքրման ծառայությունների մատուցող առաջատար ընկերությունն է Հայաստանում։
Ավելի քան 23 տարի՝ 1997 թվականից ի վեր, մենք առաջարկում ենք եվրոպական ստանդարտներին համապատասխան բարձրորակ մաքրման համալիր լուծումներ ինչպես անհատներին, այնպես էլ կորպորատիվ/բիզնես հաճախորդներին։