Վարորդ-առաքիչ
Eco Motors Group
Նկարագրություն
Ընկերությունը փնտրում է ակտիվ, փորձառու և պատասխանատու վարորդ-առաքիչներ
Պարտականություններ
- Ապրանքների առաքման գործընթացի պատշաճ իրականացում մարդատար և բեռնատար մեքենաներով
- Պահեստից ապրանքների բեռնման գործընփացի իրականացում
- Վաճառակետերում ապրանքների հանձնման-ընդունման գործընթացի իրականացում՝ ըստ ամրագրված պատվերների ցուցակի
- Կցված մեքենայի տեխնիկական վիճակի վերահսկում և պահպանում
Պահանջներ
- Վարորդական իրավունք (B,C կարգ)
- Առնվազն 1 տարվա փորձ առաքման ոլորտում
- Միջին մասնագիտական կրթություն/բարձրագույն կրթությունը կդիտարկվի որպես առավելություն
- Հաղորդակցման հմտություններ
- Թիմում աշխատելու ունակություն
- Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ վեցօրյա, 10:00-20:00
Աշխատավայրի հասցեն՝ Դավիթ-Բեկ 97/26
Ecomotors ընկերությունը զբաղվում է էլեկտրական մեքենաների ներմուծմամբ և վաճառքով: Ընկերությունն առաջարկում է առկա և պատվերով էլեկտրական մեքենաների լայն տեսականի:
Էլեկտրոմոբիլները կարող եք ձեռք բերել ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ ու լիզինգով:
Ecomotors ընկերություն՝
1.Վստահելի գործընկեր
2. Մասնաճյուղերի ձևավորվող ցանց Հայաստանում
3․Լավագույն պայմաններ
4․Մեքենաների ներմուծում ամենակարճ ժամանակահատվածում
5. Հինգ տարի երաշխիքային սպասարկում կամ 150.000 կմ