Վարորդ-առաքիչ
HR Solutions Armenia LLC
Նկարագրություն
HR Solutions Armenia-ն իր գործընկեր «ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերության համար փնտրում է պատասխանատու և բարեխիղճ Վարորդ-առաքիչ, ով կապահովի ընկերության արտադրանքի անվտանգ, ճշգրիտ և ժամանակին առաքումը Երևանում և ՀՀ մարզերում (բացի Սյունիքի մարզից):
Ընկերության մասին
«ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին և հանդիսանում է Հայաստանի առաջատար արտադրողներից մեկը՝ փրփրապլաստե դեկորատիվ քիվերի, առաստաղի դեկորների, ջերմա- և ձայնամեկուսիչ նյութերի, ինչպես նաև ջրադիսպերսիոն և դեկորատիվ ներկերի, լաքանյութերի, դեկորատիվ սվաղների և շինարարական քիմիայի արտադրության ոլորտում։
Ընկերությանն է պատկանում նաև BELLA CASA խանութ-սրահների ցանցը, ինչպես նաև այն հանդիսանում է մի շարք եվրոպական և միջազգային ճանաչված բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։
Հիմնական պարտականություններ
-
Ստանալ և բեռնել ապրանքները պահեստից,
-
Իրականացնել ապրանքների անվտանգ և ժամանակին առաքում՝ համաձայն սահմանված երթուղիների,
-
Ստուգել առաքվող ապրանքների քանակն ու ամբողջականությունը,
-
Հանձնել ապրանքը հաճախորդներին և, անհրաժեշտության դեպքում, ընդունել վերադարձվող ապրանքները,
-
Ապահովել վստահված տրանսպորտային միջոցի պատշաճ շահագործումն ու խնամքը,
-
Պահպանել ընկերության սպասարկման բարձր չափանիշները հաճախորդների հետ շփման ընթացքում,
-
Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված աշխատանքային հանձնարարությունները։
Պահանջվող որակավորումներ
-
BC կարգի վարորդական իրավունքի առկայություն,
-
Բեռնատար ավտոմեքենա վարելու առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
-
Ճանապարհային երթևեկության կանոնների գերազանց իմացություն,
-
Պատասխանատվության բարձր զգացում, կարգապահություն և ազնիվ վերաբերմունք աշխատանքի նկատմամբ,
-
Հաճախորդների հետ քաղաքավարի և պրոֆեսիոնալ հաղորդակցվելու հմտություններ,
-
Նմանատիպ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
Մենք առաջարկում ենք
-
Կայուն և երկարաժամկետ աշխատանք շուկայում կայացած ընկերությունում,
-
Ընկերության կողմից տրամադրվող համեղ ընդմիջում,
-
Կորպորատիվ զեղչեր ընկերության արտադրանքի ձեռքբերման դեպքում,
-
Մասնագիտական կայուն զարգանալու և երկարաժամկետ համագործակցության հնարավորություն։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքի վայր՝ ք. Երևան, Նոր Նորք, Թևոսյան 115/14
- Աշխատանքի տեսակ՝ Լրիվ դրույք
- Աշխատանքային գրաֆիկ՝ Երկուշաբթի–Շաբաթ, 09:00–19:00
- Աշխատավարձ՝ 300,000 ՀՀ դրամ (մաքուր)
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ +37455540588 հեռախոսահամարին։
HR Solutions Armenia LLC ընկերությունը հանդիսանում է Հայաստանում մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում առաջատար կազմակերպություններից մեկը: Մենք տրամադրում ենք ամբողջական HR լուծումներ, որոնք ներառում են աշխատակիցների հավաքագրում, կարիերայի կառավարում, թրեյնինգներ, աշխատակիցների արդյունավետության գնահատում, ինչպես նաև կազմակերպության մշակույթի և թիմային աշխատանքի բարելավում:
Մեր մասնագետները ի վիճակի են հասկանալու յուրաքանչյուր հաճախորդի պահանջներն ու առանձնահատկությունները՝ առաջարկելով անհատական մոտեցում և լավագույն պրակտիկաներ: Մենք աշխատում ենք տարբեր ոլորտներում և վայելում մեր հաճախորդների վստահությունը՝ ապահովելով բարձր որակ և արդյունք:
HR Solutions Armenia LLC ընկերությունը նպատակ ունի օգնել կազմակերպություններին ստեղծելու արդյունավետ և նվիրված թիմեր՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ, փորձառու մասնագետների աջակցությամբ և HR ոլորտի լավագույն ռազմավարությունները: