Վարորդ-առաքիչ
“RRR” Mineral Waters Plant CJSC
Նկարագրություն
«ՌՌՌ» հանքային ջրերի գործարան ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ակտիվ, պարտաճանաչ, պատասխանատու վարորդ-առաքիչների:
Պարտականություններ
- Պահեստից ապրանքի ստացում, հաշվառում,
- Ապրանքի և փաստաթղթերի համապատասխանության ստուգում,
- Ապրանքի ապահով տեղափոխում,
- Նախատեսված հասցեներով առաքում:
Պահանջներ
- Համապատասխան աշխատանքային փորձ,
- Հաճախորդների հետ հաղորդակցվելու ունակություն,
- Բեռնատար ավտոմեքենաներ վարելու փորձ,
- Վարորդական իրավունքի առկայություն (B և C կարգ):
Հավելյալ նշումներ
Ցանկության դեպքում դիմեք՝ ուղարկելով ռեզյումե։
«ՌՌՌ» հանքային ջրերի գործարան ՓԲԸ-ն արտադրում է բնական աղբյուրի և հանքային խմելու ջրեր և ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքներ, ինչպիսիք են՝ «Բջնի» գազավորված բնական հանքային ջուրը, «ՆՈՅ» բնական աղբյուրի ոչ գազավորված ջուրը, «Արագած» բնական աղբյուրի ոչ գազավորված ջուրը, «Նոյ» մանկական սննդի համար նախատեսված խմելու ջուրը, ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքներ՝ «ՆՈՅ» և «Արագած» լիմոնադներ և «Բջնի» կիտրոնի համով ըմպելիք: 2010 թվականին «ՌՌՌ» հանքային ջրերի գործարանը, ձեռք բերելով աշխարհահռչակ «Բջնի» հանքային ջրերի գործարանը, դարձել է հայկական ջրերի շուկայի առաջատարներից մեկը՝ առաջարկելով թարմացված և ավելի որակյալ ապրանքատեսականի: Փորձելով ամրապնդել իր դիրքերը տեղական և միջազգային շուկաներում, ընկերությունը ընտրել է դինամիկ զարգացման ուղին և որդեգրել է սպառողների և հաճախորդների պահանջները բավարարելու սկզբունքը: «Բջնի» հանքային ջրերի գործարանը հիմնադրվել է 1976 թվականին՝ 2.6 հեկտար տարածքի վրա, տարեկան 8 միլիոն շիշ արտադրական հզորությամբ: Ներկայումս գործարանի մակերեսը և արտադրական հզորությունը մի քանի անգամ ավելացել են։ Հիմնադրումից ի վեր «ՌՌՌ» ընկերությունը մշտապես գտնվում է տեխնիկական արդիականացման և վերակառուցման գործընթացում՝ ընդլայնելով իր արտադրությունը և իրականացնելով տեխնիկական վերազինում։ Ընկերությունը հագեցած է անհրաժեշտ արտադրական ստորաբաժանումներով, արհեստանոցներով և սարքավորումներով՝ համապատասխանելով բոլոր պահանջվող նորմատիվ փաստաթղթերին։ ՌՌՌ» հանքային ջրերի գործարան ընկերությունը հիմնադրումից ի վեր հետևել է բարձր որակի չափանիշներին։ Դրա լավագույն ապացույցն են բազմաթիվ որակի վկայականները, որոնք տրվել են հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից։ Ընկերության արտադրանքը համապատասխանում է ոչ միայն Հայաստանի, այլև ԵԱՏՄ այլ երկրների, Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Կանադայի, եվրոպական երկրների, ԱՄԷ-ի և արաբական աշխարհի այլ երկրների որակի չափանիշներին։ Ընկերությունը հավաստագրված է ISO 22000 միջազգային ստանդարտի պահանջներով, որը նույնպես վկայում է մեր արտադրանքի բարձր որակի մասին։