Վարորդ- առաքիչ
SHKAFF furniture
Նկարագրություն
«ՀՐԱՇՔ ԳՐՈՒՊ» ՍՊ Ընկերության SHKAFF կահույքի խանութների ցանցին և HAYBED ներքնակների արտադրամասին անհրաժեշտ են Վարորդ-առաքիչ։
Պարտականություններ․
- Պահեստից ապրանքի ստացում, բեռնում համաձայն ուղեկցող փաստաթղթերի,
- Ուղեկցող փաստաթղթերի համաձայն՝ բեռի համապատասխանության ստուգում,
- Ապրանքների առաքում և մատակարարում Երևան քաղաքի և մարզերի տարածքում,
- Ժամանակին և պատշաճ առաքում հաճախորդներին,
- Վճարման անդորրագրերի և հավաքագրված գումարների սահմանված կարգով հանձնում դրամարկղ,
- Պատասխանատու լինել ապրանքի լրիվ և անվնաս տեղափոխման համար,
- Տրանսպորտային միջոցի անվտանգ և խնայողական շահագործում։
Պահանջներ․
- Վարորդական իրավունք՝ B, C կարգ,
- Աշխատավարձը գործարքային՝ յուրաքանչյուր ապրանքի համար բարձր գործարքային վարձատրություն՝ 300 000 և բարձր, միայն պարտաճանաչ աշխատելու դեպքում,
- Առնվազն 6 ամսվա վարորդական փորձ,
- Պատասխանատվության բարձր զգացում և ճշտապահություն,
- Հաղորդակցման հմտություններ,
- Լավ տեղանքային գիտելիքներ (Երևան և մարզեր),
- Թիմում աշխատելու և խնդիրներին արագ արձագանքելու ունակություն։
- Աշխատանքային շաբաթը՝ 6-օրյա, մեկ հանգստյան օրով,
- Աշխատանքային ժամերը՝ 09։30 - 19։00-ն։
SHKAFF-ը հայրենական կահույք արտադրող ընկերություն է և ներկա պահին ընկերությունը ունի վաճառքի չորս կետ։ Այն հիմնադրվել է որպես ընտանեական բիզնես ավելի քան երեսուն տարի առաջ։ Անշուշտ մեր մուտքը կահույքի հայրենական արտադրության ասպարեզ չի եղել միանգամից և մեծաքանակ արտադրությամբ, այլ, ինչպես բնորոշ է սեփական ուժերով զարգացող ընկերությանը, փոքր, սակայն հաստատուն քայլերով։ Երեսուն տարի առաջ, երբ ընկերությունը դեռ գործում էր այլ անվան ներքո, մենք սկսեցինք մեկ-երկու անհատական պատվերներից և հասանք ներկայիս՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած, բարձրակարգ կահույքի արտադրամասի աստիճանին։