Վարորդ - առաքիչ
Ekoprof LLC
Նկարագրություն
Էկոպրոֆ շինանյութի արտադրության առաջատար ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու և պատասխանատու վարորդ-առաքիչի։
Պարտականություններ
- Կատարել ապրանքների ժամանակին և անվտանգ առաքում ըստ կազմված երթուղիների
- Հանձնել կամ ընդունել ապրանքները՝ ստուգելով փաստաթղթերը և համապատասխան ձևակերպումները
- Հետևել մեքենայի սարքին և մաքուր վիճակին
Պահանջներ
- Աշխատանքային համապատասխան փորձ
- Վարորդական իրավունքի BC կարգ
- Ֆիզիկապես լավ առողջական վիճակ
- Հաղորդակցման զարգացած հմտություն
- Կազմակերպչական հմտություն
- Ազնվություն, կարգապահություն, սկզբունքայնություն
Աշխատանքային գրաֆիկ՝ երկ-ուրբ 09։00-18։00, շբթ՝ 09։00-14։00
«Էկոպրոֆ» ՍՊԸ-ն, ապրանքանիշը՝ «Comfort», իր գործունեությունը սկսել է 2006 թ. -ին: Ընկերությունը զբաղվում է բնակարանների ներքին հարդարման համար նախատեսված պլաստմասսե իրերի, խողովակների և կցամասերի արտադրությամբ՝ ներկայանալով որպես բարձրորակ և էկոլոգիապես մաքուր ապրանքների արտադրող: Ընկերությունը շուկայի առաջատարներից է ինչպես Հայաստանում, այնպես էլ Անդրկովկասում՝ զբաղվելով բարձրակարգ պլաստմասսե դեկորատիվ պարագաների արտադրությամբ և արտահանմամբ: Մեր արտադրանքը համապատասխանում է որակի միջազգային չափանիշներին և հաջողությամբ մրցակցում Է համաշխարհային առաջատար բրենդերի հետ: